Համարը 
N 572-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի
N 507 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2021թ.

N 572-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 507 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 507 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահվան պատճառական կապը որոշում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով, իսկ հանձնաժողովի որոշումը վերադասության կարգով բողոքարկման կամ վերահսկողական վերափորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողովը (այսուհետ՝ բողոքարկման հանձնաժողով):».

2) 6-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալու դեպքում գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ և բողոքարկման հանձնաժողովի կազմավորումից հետո փաստաթղթերը` դիմումի հետ միասին ներկայացնում է բողոքարկման հանձնաժողովին, որը ոչ ուշ, քան բողոքարկման դիմումը մուտքագրվելու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վերափորձաքննություն և ընդունում որոշում:»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.2-րդ կետեր.

«1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

1.2. Սահմանել, որ`

1) անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննությունները՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը իրականացվում են հատուկ ընթացակարգով, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 16 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և անձի 63 տարին լրանալուց հետո անժամկետ սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`

ա. վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հրամանով հաստատված՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,

բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վերափորձաքննությունն իրականացնում է առանց անձի օբյեկտիվ զննության,

գ. բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով,

դ. բժշկասոցիալական փորձաքննության գործի վարչական վարույթում լրացվում են միայն անձնական տվյալները և եզրափակիչ մասերը:».

2) որոշումը լրացնել N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

3) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով, իսկ հանձնաժողովի որոշումը վերադասության կարգով բողոքարկման կամ վերահսկողական վերափորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողովը (այսուհետ՝ բողոքարկման հանձնաժողով):»,

բ. 3-րդ կետից հանել «,հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու» բառերը,

գ. 6-րդ կետում «Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը» բառերը փոխարինել «63 տարին» բառերով,

դ. 91-ին կետում «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը», «կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «63 տարին» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի» բառերը՝ «գործակալության անհատական վերականգնողական ծրագրերի բաժնին (այսուհետ՝ բաժին)» բառերով,

ե. 10-րդ կետում «կենտրոն» բառը փոխարինել «գործակալություն» բառով, «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերը՝ «նախարարի» բառով, իսկ 2-րդ նախադասությունում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը» բառերը,

զ. 11-րդ կետի 2-րդ նախադասությունում «հաշմանդամ» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անձ» բառի համապատասխան հոլովաձևերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում:»,

է. 11.1-ին կետից հանել «հաշմանդամություն ունեցող»,«՝ արտագնա կարգով» բառերը,

ը. 13-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «ստորաբաժանում» բառով, իսկ 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում բաժնի կողմից կազմվում և վարչական վարույթին է կցվում անհատական վերականգնողական ծրագիրը և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնողական տեխնիկական միջոցների, այլ օժանդակ պարագաների անհրաժեշտության մասին տեղեկանքը, որոնք ստորագրվում են բաժնի առնվազն երկու բժիշկ-մասնագետների կողմից, հաստատվում՝ բաժնի պետի ստորագրությամբ և վավերացվում գործակալության կնիքով:»,

թ. 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.1. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշումն ուժի մեջ մտնելը, անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերաբերյալ կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում վերականգնողական անհատական ծրագիրը կազմում է բաժինը՝ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումին կցվում են անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Բաժնի բժիշկ-մասնագետները, ուսումնասիրելով առկա փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում զննելով հիվանդին, կազմում են անհատական վերականգնողական ծրագիր և (կամ) տալիս են վերականգնողական եզրակացություն:»,

ժ. 14-րդ կետից հանել «անձի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող» բառերը,

ժա. 15-րդ, 24-րդ, 28-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

ժբ. 16-րդ կետից հանել «փորձաքննական», «կենտրոնի» բառերը, իսկ «երկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ժգ. 17-րդ կետում «կենտրոնի տնօրենին» բառերը փոխարինել «գործակալության պետին» բառերով, իսկ 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն:»,

ժդ. 18-րդ կետում «կենտրոնի բաժնի» բառերը փոխարինել «բողոքարկման հանձնաժողովի» բառերով,

ժե. 19-րդ կետում «փորձաքննական խումբը» բառերը փոխարինել «բողոքարկման հանձնաժողովը» բառերով,

ժզ. 26-րդ կետում «գ» ենթակետից հանել «կենտրոնի»,«փորձաքննական» բառերը,

ժէ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետ.

«29.1. Սույն որոշման 29-րդ կետով սահմանված, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում՝ վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատած` առողջական վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի):»,

ժը. 30-31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել նախարարի հրամանով՝ գործակալության պետի առաջարկությամբ:

31. Անձը կարող է հանձնաժողովի կայացրած փորձաքննական որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել գործակալության պետին: Բողոքարկման մասին դիմումն ստանալու դեպքում ` գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նախարարի հրամանով ձևավորված բողոքարկման հանձնաժողովը ոչ ուշ, քան բողոքարկման դիմումը մուտքագրելու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վերափորձաքննություն: Վերափորձաքննության արդյունքները գրանցվում են վարչական ակտում, որը ստորագրում են վերափորձաքննությանը մասնակցած բոլոր բժիշկ-մասնագետները և վավերացնում բողոքարկման հանձնաժողովի կնիքով: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:»,

ժթ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ կետ.

«32. Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել անձի բուժմանը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրմանը մասնակցած բժիշկները, հանձնաժողովի անդամները, խորհրդատվական եզրակացություն տված բժիշկները:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հունիսի 2-ի N 572-Ն որոշման

 

     

«Հավելված N 1

 ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ. թիվ 488 որոշման

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ

ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

1. Սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ անձի բժշկասոցիալական վերափորձաքննության դիմումները բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին ներկայացվում են առձեռն կամ փոստային եղանակով։

2. Դիմումների հիման վրա վերափորձաքննություններն իրականացվում են դիմումը մուտքագրելու օրվանից 30 օրվա ընթացքում։

3. Սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բացառությունների դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություններն իրականացնում է հանձնաժողովը՝ ընդհանուր ընթացակարգով։»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ