ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28»դեկտեմբերի 2010թ. |
N 897-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 259 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 4 հավելվածի.
5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 5 հավելվածի.
6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն թիվ 6 հավելվածի.
7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.
8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն թիվ 8 հավելվածի.
9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն թիվ 9 հավելվածի.
10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն թիվ 10 հավելվածի:
2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը:
3. սահմանել, որ`
1) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).
2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.
3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա:
(3-րդ կետը խմբ. 26.07.2011 N 517-Ն, փոփ. 27.04.2012 N 259-Ն)
3.1. Սահմանել, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:
(3.1-ին կետը լրաց. 27.04.2012 N 259-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 259 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
8. (կետն ուժը կորցրել է 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Պետական գրանցման ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`
1) 50 սմ3 և ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող`
ա. մոտոցիկլները,
ա1. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,
բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,
գ. բեռնատար ավտոմոբիլները,
դ. ավտոբուսները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):
(1-ին կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն)
2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`
1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.
2) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները.
3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները.
4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված)`
1) հաշվառումը.
2) վերահաշվառումը.
3) հաշվառումից հանումը:
3. Հաշվառման գործողությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հաշվառման-քննական ստորաբաժանման (այսուհետ` հաշվառման ստորաբաժանում) կողմից:
4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված սեփականատերերի անվամբ, բացառությամբ իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվամբ (ֆիզիկական անձանցից բացի մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:
5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում` ժամանակավոր հաշվառման, իսկ վերջինի բացակայության դեպքում` փաստացի բնակության վայրի:
6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:
7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:
8. Հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են oժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել` ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:
9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:
10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`
1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).
2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է.
3) փաստաթղթերի բնoրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.
4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը.
5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.
6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.
7) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.
8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:
11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նրա ցանկությամբ նույն oրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:
II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունը և դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման (եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է ըստ նրա բնակության վայրի, ապա` նաև բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի, տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:
14. Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:
15. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է) և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի առկայությունը և դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի կամ պայմանագրի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,
գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),
ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.
2) տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:
17. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,
բ. հատկացվում են «տարանցիկ, («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման հետ միաժամանակ),
գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանքը,
ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո):
18. Հաշվառումից հանելիս` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում և դրանց փոխարեն տրվում են`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.
2) տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:
V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:
21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`
1) տրանսպորտային միջոցը հափշտակվելու հետ կապված գտնվում է հետախուզման մեջ.
2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:
22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:
23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը:
24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:
VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) հաշվառման վկայագիր.
3) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):
VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անվամբ հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:
29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:
30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է՝ հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:
(Հավելված 2-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.
2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի, եթե գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.
3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից՝ ներկայացվում են նաև`
1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով ներմուծել է տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացման այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),
գ. սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացման այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. հաշվառման համարանիշեր:
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում:
(Հավելված 3-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները:
(Հավելված 4-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).
7) այն անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն կամ պայմանագիր (կտրոնը կամ պայմանագիրը համարվում է գործող նաև այն դեպքում, եթե այն ուժի մեջ է մտնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու պահից), ում անվամբ պետք է գրանցվի և հաշվառվի տրանսպորտային միջոցը, կամ ով այդ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված և գործող ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով համարվում է վարձակալ, կամ ով ներմուծել է տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ընդ որում, վերջին երկու դեպքում ներկայացվում են համապատասխան անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (կտրոնը և պայմանագիրը ենթակա չեն ներկայացման այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման):
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) հաշվառման վկայագիր.
5) հաշվառման համարանիշեր.
6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում:
(Հավելված 5-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
___________________________________________________________________________
(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)
___________________________________________________________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
___________________________________________________________________________
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)
___________________________________________________________________________
(հաշվառման (բնակության, կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Մակնիշը (տիպարը)__________________ թողարկման տարեթիվը_______________________
տեսակը ______________________ նույնացման համարը (VIN) _________________________
թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը __________________
շարժիչի հզորությունը ______________________
Սեփականության իրավունքը ծագել է ____ _____________ 20___ թ., ________________
______________________________________________________________ -ի հիման վրա:
Այլ նշումներ _________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության
_________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար_________________ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» ____________ 20___ թ.
Կ.Տ.
(Հավելված 6-ը լրաց. 26.07.2011 N 517-Ն, փոփ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 7
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
Դիմերես

Դարձերես

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը 86x54մմ չափերով պլաստիկ քարտ է:
2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:
3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ`
1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`
ա. քարտի վերևի եզրից 2,5մմ հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 մմ է,
բ. ձախ եզրից 5մմ-ի վրա, որտեղ 15մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը` «AM» 13 x 3.5 մմ չափերով և սպիտակ գույնով,
գ. վերևի շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,
դ. երկրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,
ե. երրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,
զ. քարտի աջ կողմից` կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6մմ հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են 3 ուղղաձիգ շերտեր՝ 32 x 3,1մմ չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են` կարմիր, կապույտ, նարնջագույն,
է. ուղղագիծ շերտագծերի վրա` կենտրոնում, աջ եզրից 13մմ հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5մմ, 4,2մմ, 7մմ, 8մմ, 9մմ և 10մմ տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2մմ տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ը. ավելի ներքևում` 15x3մմ չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,
թ. քարտի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2,6 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր` 81 x 3,1մմ չափերի,
ժ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,
ժա. 0,4մմ ներքև և ձախ եզրից 2մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,8մմ հեռավորության վրա գտնվող 60 x 3,1մմ չափերի 6 անձնավորեցման դաշտեր,
ժբ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1մմ հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում` «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,
ժգ. 2մմ ներքև և քարտի ձախ եզրից 2,6մմ դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9մմ հեռավորության վրա գտնվող 31,8x5մմ և 26,1x5մմ չափերի 2 անձնավորման դաշտեր,
ժդ. ձախ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5մմ-ի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,
ժե. աջ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,
ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3մմ չափերի դաշտը,
ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,
ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 մմ բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6մմ հաստության լայնակի գիծ.
2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`
ա. քարտի վերևի եզրից 2,6մմ ներքև` քարտի ամբողջ երկայնքով, 0,2մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
բ. քարտի վերևի եզրից 3,3մմ-ի և ձախ եզրից 3մմ-ի վրա տեղակայված է 81 x 41 մմ չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,
գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստության գծերով,
դ. աղյուսակի 5 ուղղահայաց գծերն ունեն 41մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8մմ, 5,4մմ, 43,4մմ, 81,3մմ և 83,9մմ հեռավորությամբ,
ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold տպատառով,
զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում` ուղղահայաց գծից 0,8մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,
է. քարտի ներքևից 8,6մմ բարձրության վրա 81մմ երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4մմ հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ը. քարտի ներքևի եզրից 2,8մմ բարձր անձնավորվում է 5x54,4մմ չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը` 14 նիշ),
թ. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,
ժ. քարտի ներքևի եզրից 2 մմ բարձր, և աջ եզրից 15 մմ հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:
4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:
5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (7 կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:
6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ`
1) դիմերեսը (7 կետաչափ տպատառ)`
ա.«ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»` սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 40 նիշ),
բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»` մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 100 նիշ),
գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),
դ. հաշվառման վկայագրի համարը` ներքևի աջ անկյունում (2 տառ, 6 թիվ).
2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)`
ա.«ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), 8 կետաչափ տպատառ,
բ. «ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»` առավելագույնը 30-ական նիշ,
գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,
դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,
ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 30 նիշ,
զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»` 4 նիշ,
է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»` առավելագույնը 25 նիշ,
ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»` 9 նիշ,
ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg)»` 6 նիշ,
ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»` 6 նիշ,
ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 8
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
|
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
LA REPUBLIQUE DE ARMENIE
REPUBLIC OF ARMENIA
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE INTERNATIONAL ROAD TRAFFIC
МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ
CERTIFICAT D’IMMATRICULATION REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE
СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА
AA N |
A Registration number ________________
Учетный номер
B Production year ___________________
Год выпуска
C Owner or Holder __________________
Владелец _________________________
Address _______________________
Место жительства ___________________
D Mark, type ____________________
Марка, модель ТС ___________________
Engine N ______________________
Двигатель
Chassi N _____________________
Шасси
Body N _____________________
Кузов
Colour ______________________
Цвет |
|
E VIN _____________________________ Идентификационный номер
F Valid by ___________________________________
Действительно до
G Permissible max. weight (kg) ________
Разр. максим. масса (кг)
H Net weight (kg) ___________________
Масса без нагрузки (кг) |
Օտարման հիմք չէ
Is not a baseline for alienation
Не является основой для отчуждения |
|
Special notes _________________
Особые отметки _________________________ Issued at _________________________
Выдано
Issue date _________________________
Дата выдачи
Firma _________________________
Подпись
P.P.
М.П. |
|
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7x120մմ չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:
2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «INTERNATIONAL ROAD TRAFFIC», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «MEN»:
3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:
4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`
1) «A Registration number»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ` 61 ԼU 500).
2) «B Prodսction year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.
3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.
4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).
5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ` VAZ-2110).
6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.
7) «Chassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.
8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.
9) «Colour»-«Цвет» տողում՝ տրանսպորտային միջոցի գույնը:
5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`
1) «E ident VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.
2) «G Permissible max weigհt (kg)»-«Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.
3) «H DIN»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.
4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.
5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».
6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (օրինակ` 24.02.2002).
7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.
8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:
6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում ըստ հերթականության գրված են՝ «Отчуждение без разрешения органов таможни РА запрещается» և «Alienatlon without the permission of customs bodies of RA forbiden» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 9
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
Ներմուծողը __________________________________________________________________
(անունը, ազգանունը, հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը)
____________________________________________________________________________
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)
____________________________________________________________________________
Հաշվառման համարանիշը _________________ մակնիշը, տիպարը ______________________
տեսակը _____________________________ թափքի տեսակը ___________________________
թափքի համարը _______________________________
հենասարքի (ամրաշրջանակի) համարը __________ թողարկման տարեթիվը _________________
գույնը ________________ նույնացման համարը (VIN) __________________________________
Հատուկ նշումներ _______________________________________________________________
_____________________________________________________________________________
Ուժի մեջ է մինչև «____» _______________ 20___ թ. Օտարման հիմք չէ
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
___________ ստորաբաժանման ղեկավար ________________ Կ.Տ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Երկարացված է մինչև «____» _______________ 20___ թ.
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
___________ ստորաբաժանման ղեկավար _______________ Կ.Տ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Հաշվառումից հանված է «____» _________ 20___ թ.` ____________ համարանիշերով:
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
____________ ստորաբաժանման ղեկավար ______________ Կ.Տ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
(Հավելված 9-ը փոփ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 10
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն:
II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԻՆՉԵՎ 2 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև 2 ամիս ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից` մաքսային ձևակերպման ժամանակ:
4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցը մաքսային մարմինների կողմից բաց չի թողնվում մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից տարանցիկ համարանիշեր հատկացնելը:
III. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)` ներմուծողի հաշվառման կամ բնակության (կազմակերպության դեպքում` գտնվելու) վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից:
6. Սույն կարգով սահմանված իրավասությունները կարող են իրականացվել միայն ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման կողմից:
7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) դիմում.
2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.
3) մաքսային հայտարարագիր.
4) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն.
5) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:
8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները գրանցում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան), մուտքագրում համակարգիչ, տպագրում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին` ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում է անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և մաքսային հայտարարագիրը:
9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:
10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծման ժամկետի` մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:
11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:
IV. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
12. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) դիմում.
2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.
3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:
13. «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը, հաշվառումից հանելու մասին գրառում կատարում մատյանում և վերադարձնում տրանսպորտային միջոցի` արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):
14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:
15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի` արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:
16. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.
2) օտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |