ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28»դեկտեմբերի 2010թ. |
N 897-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 02.12.2016 N 779-Ն, փոփ. 22.06.2017 N 451-Ն)
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 02.12.2016 N 779-Ն)
1. Սահմանել՝
1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 4 հավելվածի.
5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 5 հավելվածի.
6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն թիվ 6 հավելվածի.
7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.
8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն թիվ 8 հավելվածի.
9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն թիվ 9 հավելվածի.
10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն թիվ 10 հավելվածի.
11) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն թիվ 11 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն, փոփ. 22.06.2017 N 451-Ն)
2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը:
3. սահմանել, որ`
1) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).
2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.
3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր` տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա:
(3-րդ կետը խմբ. 26.07.2011 N 517-Ն, փոփ. 27.04.2012 N 259-Ն)
3.1. Սահմանել, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:
(3.1-ին կետը լրաց. 27.04.2012 N 259-Ն)
3.2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները՝ հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:
(3.2-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 259 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
8. (կետն ուժը կորցրել է 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Պետական գրանցման ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`
1) 50 սմ3-ից ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնող`
ա. մոտոցիկլները,
ա1. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,
բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,
գ. բեռնատար ավտոմոբիլները,
դ. ավտոբուսները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):
(1-ին կետը լրաց. 26.07.2011 N 517-Ն, փոփ. 22.06.2017 N 451-Ն)
2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`
1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.
2) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները.
3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները.
4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված)`
1) հաշվառումը.
2) վերահաշվառումը.
3) հաշվառումից հանումը:
(2-րդ կետը փոփ. 22.06.2017 N 451-Ն)
3. Հաշվառման գործողությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հաշվառման-քննական ստորաբաժանման (այսուհետ` հաշվառման ստորաբաժանում) կողմից:
4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված սեփականատերերի անվամբ, բացառությամբ իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվամբ (ֆիզիկական անձանցից բացի մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:
5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում` ժամանակավոր հաշվառման, իսկ վերջինի բացակայության դեպքում` փաստացի բնակության վայրի:
6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:
7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:
8. Հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել` ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:
9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:
10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`
1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).
2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է.
3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.
4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը.
5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.
6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.
7) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.
8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:
11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նրա ցանկությամբ նույն օրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:
II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է),
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում ստուգվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում համակարգչային շտեմարան և`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
(12-րդ կետը փոփ., լրաց. 22.06.2017 N 451-Ն)
III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման (եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է ըստ նրա բնակության վայրի, ապա` նաև բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի, տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:
14. Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:
15. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է),
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,
գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),
ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել) ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),
է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում ստուգվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում համակարգչային շտեմարան և`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
(15-րդ կետը փոփ., լրաց. 22.06.2017 N 451-Ն)
IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.
2) տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:
17. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,
բ. հատկացվում են «տարանցիկ, («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման հետ միաժամանակ),
գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,
դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանքը,
ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,
զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո):
18. Հաշվառումից հանելիս` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում և դրանց փոխարեն տրվում են`
1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.
2) տրանսպորտային միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր` 30 օր ժամկետով:
(18-րդ կետը լրաց. 22.06.2017 N 451-Ն)
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:
(19-րդ կետը փոփ. 02.12.2016 N 779-Ն)
V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:
21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`
1) տրանսպորտային միջոցը հափշտակվելու հետ կապված գտնվում է հետախուզման մեջ.
2) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված է կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ կիրառվել է արգելանք կամ տրանսպորտային միջոցը գտնվում է կալանքի տակ:
22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:
23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը:
24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:
VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) հաշվառման վկայագիր.
3) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):
VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անվամբ հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների հիման վրա:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ:
(28-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ:
(29-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է՝ հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:
31. Հափշտակված տրանսպորտային միջոցները, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում, սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:
(31-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:
(32-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.
3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.
4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
(33-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:
(34-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:
(35-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(VIII գլուխը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` մեկ տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:
(36-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:
(37-րդ կետը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
(VIII գլուխը լրաց. 02.12.2016 N 779-Ն)
(Հավելված 2-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն, փոփ., լրաց. 02.12.2016 N 779-Ն, փոփ., լրաց. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).
3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
(1-ին կետը խմբ. 02.12.2016 N 779-Ն)
2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից՝ ներկայացվում են նաև`
1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),
գ. սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացման այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
դ. տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, եթե վերահաշվառումը կապված է հաշվառման հասցեի փոփոխության հետ և նոր հասցեն գտնվում է այլ համայնքի տարածքում.
3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`
ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,
բ. հաշվառման համարանիշեր:
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 22.06.2017 N 451-Ն)
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում:
(Հավելված 3-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն, խմբ. 02.12.2016 N 779-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:
(Հավելված 4-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն, խմբ., լրաց. 02.12.2016 N 779-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.
2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).
5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).
7) սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:
(1-ին կետը խմբ., լրաց. 02.12.2016 N 779-Ն, խմբ. 22.06.2017 N 451-Ն)
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում են հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունները.
2) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե գործարքը կատարվել է ճանապարհային ոստիկանությունում) կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ.
3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.
4) հաշվառման վկայագիր.
5) հաշվառման համարանիշեր.
6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.
7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում:
(Հավելված 5-ը խմբ. 27.04.2012 N 259-Ն, խմբ., լրաց. 02.12.2016 N 779-Ն, խմբ. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
___________________________________________________________________________
(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)
___________________________________________________________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
___________________________________________________________________________
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)
___________________________________________________________________________
(հաշվառման (բնակության, կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Մակնիշը (տիպարը)__________________ թողարկման տարեթիվը_______________________
տեսակը ______________________ նույնացման համարը (VIN) _________________________
թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը __________________
շարժիչի հզորությունը ______________________
Սեփականության իրավունքը ծագել է ____ _____________ 20___ թ., ________________
______________________________________________________________ -ի հիման վրա:
Այլ նշումներ _________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության
_________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար_________________ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» ____________ 20___ թ.
Կ.Տ.
(Հավելված 6-ը լրաց. 26.07.2011 N 517-Ն, փոփ. 27.04.2012 N 259-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 7
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
Դիմերես

Դարձերես

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը 86x54մմ չափերով պլաստիկ քարտ է:
2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:
3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ`
1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`
ա. քարտի վերևի եզրից 2,5մմ հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 մմ է,
բ. ձախ եզրից 5մմ-ի վրա, որտեղ 15մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը` «AM» 13 x 3.5 մմ չափերով և սպիտակ գույնով,
գ. վերևի շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,
դ. երկրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,
ե. երրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,
զ. քարտի աջ կողմից` կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6մմ հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են 3 ուղղաձիգ շերտեր՝ 32 x 3,1մմ չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են` կարմիր, կապույտ, նարնջագույն,
է. ուղղագիծ շերտագծերի վրա` կենտրոնում, աջ եզրից 13մմ հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5մմ, 4,2մմ, 7մմ, 8մմ, 9մմ և 10մմ տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2մմ տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ը. ավելի ներքևում` 15x3մմ չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,
թ. քարտի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2,6 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր` 81 x 3,1մմ չափերի,
ժ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,
ժա. 0,4մմ ներքև և ձախ եզրից 2մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,8մմ հեռավորության վրա գտնվող 60 x 3,1մմ չափերի 6 անձնավորեցման դաշտեր,
ժբ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1մմ հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում` «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,
ժգ. 2մմ ներքև և քարտի ձախ եզրից 2,6մմ դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9մմ հեռավորության վրա գտնվող 31,8x5մմ և 26,1x5մմ չափերի 2 անձնավորման դաշտեր,
ժդ. ձախ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5մմ-ի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,
ժե. աջ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4մմ հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,
ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3մմ չափերի դաշտը,
ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,
ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 մմ բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6մմ հաստության լայնակի գիծ.
2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`
ա. քարտի վերևի եզրից 2,6մմ ներքև` քարտի ամբողջ երկայնքով, 0,2մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
բ. քարտի վերևի եզրից 3,3մմ-ի և ձախ եզրից 3մմ-ի վրա տեղակայված է 81 x 41 մմ չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,
գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստության գծերով,
դ. աղյուսակի 5 ուղղահայաց գծերն ունեն 41մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8մմ, 5,4մմ, 43,4մմ, 81,3մմ և 83,9մմ հեռավորությամբ,
ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold տպատառով,
զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում` ուղղահայաց գծից 0,8մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,
է. քարտի ներքևից 8,6մմ բարձրության վրա 81մմ երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4մմ հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,
ը. քարտի ներքևի եզրից 2,8մմ բարձր անձնավորվում է 5x54,4մմ չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը` 14 նիշ),
թ. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,
ժ. քարտի ներքևի եզրից 2 մմ բարձր, և աջ եզրից 15 մմ հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:
4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:
5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (7 կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:
6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ`
1) դիմերեսը (7 կետաչափ տպատառ)`
ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),
բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»` մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 100 նիշ),
գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),
դ. հաշվառման վկայագրի համարը` ներքևի աջ անկյունում (2 տառ, 6 թիվ).
2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)`
ա.«ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), 8 կետաչափ տպատառ,
բ. «ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»` առավելագույնը 30-ական նիշ,
գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,
դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,
ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 30 նիշ,
զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»` 4 նիշ,
է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»` առավելագույնը 25 նիշ,
ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»` առավելագույնը 25 նիշ,
ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»` 9 նիշ,
ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg)»` 6 նիշ,
ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»` 6 նիշ,
ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:
(6-րդ կետը խմբ. 02.12.2016 N 779-Ն)
(Հավելված 7-ը խմբ. 02.12.2016 N 779-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 8
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
|
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
LA REPUBLIQUE DE ARMENIE
REPUBLIC OF ARMENIA
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE INTERNATIONAL ROAD TRAFFIC
МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ
CERTIFICAT D’IMMATRICULATION REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE
СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА
AA N |
A Registration number ________________
Учетный номер
B Production year ___________________
Год выпуска
C Owner or Holder __________________
Владелец _________________________
Address _______________________
Место жительства ___________________
D Mark, type ____________________
Марка, модель ТС ___________________
Engine N ______________________
Двигатель
Chassi N _____________________
Шасси
Body N _____________________
Кузов
Colour ______________________
Цвет |
|
E VIN _____________________________ Идентификационный номер
F Valid by ___________________________________
Действительно до
G Permissible max. weight (kg) ________
Разр. максим. масса (кг)
H Net weight (kg) ___________________
Масса без нагрузки (кг) |
Օտարման հիմք չէ
Is not a baseline for alienation
Не является основой для отчуждения |
|
Special notes _________________
Особые отметки _________________________ Issued at _________________________
Выдано
Issue date _________________________
Дата выдачи
Firma _________________________
Подпись
P.P.
М.П. |
|
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7x120մմ չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:
2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «INTERNATIONAL ROAD TRAFFIC», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «MEN»:
3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:
4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`
1) «A Registration number»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ` 61 ԼU 500).
2) «B Prodսction year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.
3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.
4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).
5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ` VAZ-2110).
6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.
7) «Chassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.
8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.
9) «Colour»-«Цвет» տողում՝ տրանսպորտային միջոցի գույնը:
5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`
1) «E ident VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.
2) «G Permissible max weigհt (kg)»-«Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.
3) «H DIN»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.
4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.
5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».
6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (օրինակ` 24.02.2002).
7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.
8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:
6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում ըստ հերթականության գրված են՝ «Отчуждение без разрешения органов таможни РА запрещается» և «Alienatlon without the permission of customs bodies of RA forbiden» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 9
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Ձ Ե Վ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
(փոփ. 22.06.2017 N 451-Ն)
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
(փոփ. 22.06.2017 N 451-Ն)
Ներմուծողը __________________________________________________________________
(անունը, ազգանունը, հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը)
____________________________________________________________________________
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)
____________________________________________________________________________
Հաշվառման համարանիշը _________________ մակնիշը, տիպարը ______________________
տեսակը _____________________________ թափքի տեսակը ___________________________
թափքի համարը _______________________________
հենասարքի (ամրաշրջանակի) համարը __________ թողարկման տարեթիվը _________________
գույնը ________________ նույնացման համարը (VIN) __________________________________
Հատուկ նշումներ _______________________________________________________________
_____________________________________________________________________________
Ուժի մեջ է մինչև «____» _______________ 20___ թ. Օտարման հիմք չէ
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
___________ ստորաբաժանման ղեկավար ________________ Կ.Տ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Երկարացված է մինչև «____» _______________ 20___ թ.
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
___________ ստորաբաժանման ղեկավար _______________ Կ.Տ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Հաշվառումից հանված է «____» _________ 20___ թ.` ____________ համարանիշերով:
Ճանապարհային ոստիկանության
_______________________________________
(ստորաբաժանման անվանումը)
____________ ստորաբաժանման ղեկավար ______________ Կ.Տ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«____» _______________ 20___ թ.
(Հավելված 9-ը փոփ. 27.04.2012 N 259-Ն, փոփ. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 10
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է այդ տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթի (տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) հիման վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր:
II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ մինչև երկու ամիս ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ մաքսային ձևակերպման ժամանակ:
4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցին մաքսային մարմինների կողմից հատկացվում են տարանցիկ համարանիշեր, որոնք մաքսային մարմնին են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) կողմից:
III. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ՝ տրանսպորտային միջոցը ներմուծող անձի խնդրարկած, սակայն այդ անձի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:
6. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից:
7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ներկայացնում է`
1) ներմուծողի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).
2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկությունը.
3) մաքսային հայտարարագիր («Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար) կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար).
4) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:
8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները մուտքագրում է համակարգիչ, հատկացնում (դուրս գրում) «տարանցիկ» համարանիշեր, այնուհետև վերջինիս կողմից իր անվամբ կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիրը ներկայացնելուց հետո ստուգում դրա համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, որից հետո տպագրում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որն ստորագրելուց և կնքելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, մաքսային հայտարարագիրը կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո):
9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:
10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծման ժամկետի՝ մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:
11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:
IV. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
12. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանվում են տրանսպորտային միջոցն արտահանող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ՝ նույն մարմնի կողմից:
13. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) oրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:
14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու «տարանցիկ» համարանիշերը, հաշվառումից հանելու մասին տվյալները մուտքագրում համակարգիչ և վերադարձնում տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):
15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:
16. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:
17. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.
2) օտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:
(Հավելված 10-ը խմբ. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 11
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանման կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերն ստանալուց հետո ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում ու պահեստավորվում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:
3. Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:
4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:
5. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:
6. Հաշվառման քննական ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից:
7. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:
8. Վերադարձման ենթակա չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշերը:
9. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)՝
1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.
3) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.
4) դեղին հիմնագույնի համարանիշերը:
10. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:
III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
11. Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):
12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի՝
1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.
2) ցանկալի համարանիշեր՝ տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.
3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված՝ լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:
13. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող երկու (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ:
14. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան Թեմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
15. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, ինչի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:
16. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:
(16-րդ կետը փոփ. 22.06.2017 N 451-Ն)
17. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 16-րդ կետում նշված ստորաբաժանման կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում՝ ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:
18. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա՝ հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:
19. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն՝ երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.
2) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).
3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից):
20. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 19-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը՝ արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
22. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին՝ մեկ ամիս ժամկետով.
2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին՝ մեկ օր ժամկետով:
23. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 13-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
24. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում` մինչև կրկնօրինակի հատկացումը, հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` յոթ օր ժամկետով:
25. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:
IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
26. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից` տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով:
27. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:
28. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` երեք ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ՝ որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:
29. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է յոթ օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր` յոթ օր ժամկետով:
30. Մինչև սույն կարգի 24-րդ կամ 29-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը՝ ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:
31. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
32. Մեծ պահանջարկ ունեցող կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի (ներառվում են ազատ համարանիշերի ցանկում):
(32-րդ կետը լրաց. 22.06.2017 N 451-Ն)
33. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
35. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:
36. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
(Հավելված 11-ը լրաց. 02.12.2016 N 779-Ն, լրաց. 22.06.2017 N 451-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |