ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» օգոստոսի 2008թ. |
N 566 |
ք.Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.11.2012 N 775-Ն)
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 7-րդ և 11-րդ կետերով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 02.11.2012 N 775-Ն)
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 02.11.2012 N 775-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«13» օգոստոսի 2008թ.
թիվ 566 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը (այսուհետև` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, ուսումնասիրման և օգտագործման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Վարչության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:
5. Վարչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Վարչությունը կազմված է վարչության պետից, վարչության պետի տեղակալից (տեղակալներից) և վարչության աշխատակազմից: Վարչության համակարգում ընդգրկվում են վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Վարչության նպատակները և խնդիրներն են`
1) Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության բնագավառում.
ա. զբոսաշրջության զարգացմանը, այն տնտեսության գերակա ճյուղ դառնալուն աջակցումը,
բ. զբոսաշրջային գործունեությանը աջակցումը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմանների ստեղծումը,
գ. զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը,
ե. զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը,
զ. զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովման իրականացումը,
է. զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին աջակցումը.
2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում.
ա. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը,
բ. այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը,
գ. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,
դ. հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը,
ե. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը,
զ. հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության բնագավառում.
ա. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ,
բ. համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը,
գ. իրականացնում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպումը,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդը ավելի հասանելի դարձնելու նպատակով` տպագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին նյութեր և անվճար տարածում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, տոնավաճառներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկներին,
ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ, իրականացնում է դրանց կառավարումը,
զ. իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը,
է. որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին,
ը. արձակում է կարգադրագրեր` զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով,
թ. տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ,
ժ. աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը,
ժա. տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ,
ժբ. աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը,
ժգ. այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը,
ժդ. ապահովում է միջազգային և օտարերկրյա զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը,
ժե. ապահովում է զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծումը, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը,
ժզ. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում.
ա. մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում դրանց իրականացումը և վերահսկում իրականացման գործընթացը,
բ. իրականացնում է պատմամշակութային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը,
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը և իրականացնում այդ աշխատանքները,
դ. պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ,
ե. արձակում է կարգադրագրեր` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը,
զ. իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները,
է. գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները,
ը. միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը,
թ. ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը,
ժ. վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը),
ժա. կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը և դրա պահպանման վերաբերյալ վերահսկողություն իրականացնում,
ժբ. մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը,
ժգ. առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ,
ժդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության և միջավայրի պահպանության ապահովումը,
ժե. թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը,
ժզ. արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին,
ժէ. նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը,
ժը. իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ.
3) վարչության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կառավարման բնագավառում.
ա. իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում,
բ. ընդունում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը,
գ. սահմանում է իր ենթակայության կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Վարչությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետը (այսուհետև` վարչության պետ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ:
Իր գործունեության ընթացքում վարչության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Վարչության պետը կազմակերպում և վերահսկում է վարչությանը վերապահված խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների իրականացումը և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, պետական կարգավորման առումով տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Վարչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Վարչության պետը`
1) իր իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների շրջանակները.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև` վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
9) լսում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
10) վերահսկողություն է իրականացնում վարչության աշխատակազմին ամրագրված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.
13) օրենքով սահմանված կարգով վարչության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
14) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալը:
14. Վարչության պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
15. Վարչության պետի տեղակալը`
1) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները` վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` վարչության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` վարչության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում վարչության պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.
10) վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
11) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վարչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև` քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումն է:
17. Վարչության աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Վարչության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Վարչության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Վարչության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Վարչության աշխատակազմի անվանումն է` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
26. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Կնունյանցների 2:
V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության աշխատակազմի գույքը:
29. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
31. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:
VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և վարչության պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
34. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, իրավական այլ ակտերով, վարչության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչության պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
35. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
37. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող` վարչության պետի հրամանով:
38. Վարչության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում վարչության պետի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է վարչությունում գործավարության, տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
39. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
40. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Վարչության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին հաշվետվություններ, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված N 1-ը խմբ. 08.11.2013 N 776-Ն)
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«13» օգոստոսի 2008թ.
թիվ 566 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 02.11.2012 N 775-Ն)
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Պատմամշակութային հուշարձանների վերականգնման և օգտագործման բաժին
Զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժին
Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժին
Ֆինանսատնտեսական բաժին
(Հավելված 2-ը փոփ. 24.12.2009 N 836-Ն)
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |