Համարը 
№ 01-2/69
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.31/14(23)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
04.05.2006
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.02.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 120 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«16» մայիսի 2006թ.

Պետական գրանցման թիվ 556

 

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» մայիսի 2006թ.

№ 01-2/69

 

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 120 ՀՐԱՄԱՆՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածով և ԼՂՀ կառավարության 2005թ. հունիսի 26-ի թիվ 319 որոշմամբ.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

1. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմաններին համապատասխանությունը գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 120 հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ղուլյանին:

 

 

Նախարար

Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների զարգացման

նախարարի «04» մայիսի 2006թ.

թիվ 01-2/69 հրամանով

 

Կ Ա Զ Մ

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմաններին

համապատասխանությունը գնահատող հանձնաժողովի

 

1. Լ. Ղուլյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/.

 

2. Ս. Ավետիսյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ /հանձնաժողովի նախագահի տեղակալ/.

 

3. Ս. Սարգսյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի քարտուղար/.

 

4. Ներկայացուցիչ` հյուրանոցային կամ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից /համաձայնությամբ/.

 

5. Ներկայացուցիչ` արտակարգ իրավիճակների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.

 

6. Ներկայացուցիչ` քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.

 

7. Ներկայացուցիչ` սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.

 

8. Ներկայացուցիչ` տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից /համաձայնությամբ/.

 

9. Ներկայացուցիչ` օտար լեզվի համապատասխան մասնագետներից /համաձայնությամբ/: