| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«17» նոյեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 495 |
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն № 120
|
ք. Ստեփանակերտ |
«03» նոյեմբերի 2005թ. |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասինե ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածով և ԼՂՀ կառավարության 2005թ. հունիսի 26-ի թիվ 319 որոշումով
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ `
1. Ստեղծել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմանների համապատասխանության գնահատող հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` ապահովել հավելված 1-ի 4-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում և 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել փոխնախարար Ա. Աբրահամյանին:
|
Հավելված N 1
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարի
«03» նոյեմբերի 2005թ.
թիվ 120 հրամանի |
Կ Ա Զ Մ
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմաններին
համապատասխանությունը գնահատող հանձնաժողովի
|
1. Լ. Ղուլյան |
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/.
|
|
2. Ս. Ավետիսյան |
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ /հանձնաժողովի նախագահի տեղակալ/.
|
|
3. Ս. Սարգսյան |
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի քարտուղար/. |
4. Ներկայացուցիչ` հյուրանոցային կամ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից /համաձայնությամբ/.
5. Ներկայացուցիչ` արտակարգ իրավիճակների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.
6. Ներկայացուցիչ` քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.
7. Ներկայացուցիչ` սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից.
8. Ներկայացուցիչ` տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից /համաձայնությամբ/.
9. Ներկայացուցիչ` օտար լեզվի համապատասխան մասնագետներից /համաձայնությամբ/:
( Հավելվածը խմբ. 04.05. 2006 N01-2/69)