| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«17» նոյեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 495 |
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն № 120
|
ք. Ստեփանակերտ |
«03» նոյեմբերի 2005թ. |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածով և ԼՂՀ կառավարության 2005թ. հունիսի 26-ի թիվ 319 որոշումով
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ `
1. Ստեղծել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմանների համապատասխանության գնահատող հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` ապահովել հավելված 1-ի 4-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում և 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել փոխնախարար Ա. Աբրահամյանին:
|
Հավելված N 1
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարի
«03» նոյեմբերի 2005թ. թիվ 120 հրամանի |
Կ Ա Զ Մ
Հյուրանոցային տնտեսության և օբյեկտների որակավորման պայմաններին
համապատասխանությունը գնահատող հանձնաժողովի
|
1.Ա. Աբրահամյան |
-ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար /Հանձնաժողովի նախագահ/ |
|
2. Ս. Ավետիսյան |
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ /հանձնաժողովի նախագահի տեղակալ/ |
|
3. Ս. Բադալյան |
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի մասնագետ /հանձնաժողովի քարտուղար/ |
|
4. Ներկայացուցիչ հյուրանոցային և զբեսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից /համաձայնությամբ/: |
|
5. Ներկայացուցիչ արտակարգ իրավիճակների բնագավառում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից: |
|
6. Ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից:
7. Ներկայացուցիչ սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից:
8. ներկայացուցիչ տեղական ինքնակառավարման և այլ ծահագրգիռ մարմիններից /համաձայնությամբ/: 9. Ներկայացուցիչ օտար լեզվի համապատասխան մասնագետներից /համաձայնությամբ/: |