ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 դեկտեմբերի 2016թ. |
N 870-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 983-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 983-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետը «պիտակի վրա» բառերից հետո լրացնել «, իսկ ապակյա կամ պլաստմասսայե տարայի դեպքում` վերին մակերեսին (կափարիչին)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակներով դրոշմավորված (վերադրոշմավորված) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |