Համարը 
N 983-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումը կիրառվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ԼՂՀ-ում արտադրված ապրանքների նկատմամբ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԼՂՀ-ՈՒՄ  ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2013թ.

N 983-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված` տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների նկատմամբ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 983-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված այն ապրանքները, որոնք անմիջական արտադրողի կողմից իրացվում են 2014 թվականի հունվարի 1-ից (ներառյալ) հետո:

2. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի վրա փակցվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված համապատասխան ապրանքախմբի, իսկ դրոշմապիտակների վրա տարողություն առանձնացված լինելու դեպքում՝ նաև համապատասխան տարողության տարայի համար նախատեսված (տվյալ ապրանքախմբի համառոտ անվանմամբ և տվյալ տարողությամբ) դրոշմապիտակ:

3. Դրոշմավորումը կատարվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարայի կամ տարայի կափարիչի վրա` սույն կանոնների 6-րդ կետով սահմանված տեղում` օրենքով սահմանված կարգով ձեռք բերված դրոշմապիտակ փակցնելու միջոցով:

4. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 6-րդ կետով սահմանված տեղում:

5. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:

6. Ըստ ապրանքախմբերի և ապրանքների տարաների տեսակի` դրոշմապիտակները փակցվում են սույն կետի աղյուսակում նշված տեղում:

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Տարայի տեսակը

Դրոշմապիտակը փակցնելու տեղը տարայի վրա

2201

ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

ապակյա կամ պլաստմասսայե

 

կափարիչին

2202

ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

ապակյա կամ պլաստմասսայե

կափարիչին

թիթեղյա

կողային կամ

վերին

մակերեսին

2203

գարեջուր

գարեջուր

ապակյա կամ պլաստմասսայե

կափարիչին

թիթեղյա

կողային կամ

 վերին մակերեսին

2208

2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքներ` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները

կոկտեյլ

ապակյա կամ պլաստմասսայե

կափարիչին

թիթեղյա

կողային կամ

վերին

մակերեսին

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

ապակյա կամ պլաստմասսայե

կափարիչին

թիթեղյա

կողային կամ

վերին մակերեսին

ստվարաթղթի հիմքով

կափարիչին կամ կողային մակերեսին

7. Արգելվում է դրոշմապիտակներով դրոշմավորումը կատարել սույն կանոնների 6-րդ կետով չնախատեսված տեղում:

8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման դեպքերում կափարիչի (խցանի) վրա հերթական նմուշի դրոշմապիտակով` սույն կարգին համապատասխան վերադրոշմավորման դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված կամ նույնականացնող նշումներով նշագրված (հաստատված նմուշով չնախատեսված նույնականացնող նշումներ ունեցող) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է որպես չդրոշմավորված ապրանքների իրացում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ