| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «04» նոյեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 610 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» հոկտեմբերի 2006թ. |
Թիվ 20/58 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ու 27-րդ ենթակետերով և 54-րդ հոդվածի 2-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժղովի 2005թ. փետրվարի 25-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/19 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովի նախագահը և նախագահի տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին` նրանց բացակայության ընթացքում»:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |