Համարը 
Թիվ 3/19
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.06.2007

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/111 «Ընտրական հանձնաժողովներում վիճակահանություն անցկացնելու կարգի մասին» որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 351

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/19

ք.Ստեփանակերտ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 27-րդ ենթակետով և 54-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/111 «Ընտրական հանձնաժողովներում վիճակահանություն անցկացնելու կարգի մասին» որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/19 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու

 

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում կատարում է վիճակահանություն և որոշում քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին: Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ՝ 3-ի վրա կատարելով որևիցե նշում, դրանք քառապատիկ ծալում և գցում է վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

2. Քվեարկության օրը ժամը 7.00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում կատարվում են վիճահանություններ և որոշվում են քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկները կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ, որոնցում նշվում է՝

ա) «քաղաքացիների գրանցումն իրականացնող» /1 հատ/

բ) «քվեաթերթիկներ հատկացնող» /1 հատ/

գ) «քվեաթերթիկներ կնքող» /1 հատ/

դ) «քվեատուփի համար պատասխանատու» /1 հատ/:

Վիճակահանության թերթիկները քառապատիկ ծալվում և գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքային հերթափոխը կատարվում է երեքժամյա հաճախականությամբ՝ հանձնաժողովի նախագահի կողմից:

4. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը վիճակահանության չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի  քարտուղար՝ 

Ռ. Նազարյան