Համարը 
N 150-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.08.28/12(18)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.07.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.12.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2. III-4.10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» օգոստոսի 2009 թվականի

պետական գրանցման համարը 1010999

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» հուլիսի 2009թ.

N 150-Ն

 ք. Ստեփանակերտ

 

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2. III-4.10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ `

 

1.Հաստատել «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ. Հարությունյանին` սահմանել հսկողություն «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

ԼՂՀ առողջապահության նախարարի

2009 թվականի հուլիսի «29»-ի

թիվ 150-Ն հրամանով

 

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

N 2.III-4.10

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետև՝ կանոններ) սահմանում են համակարգիչներին, դրանցից օգտվող անձանց աշխատանքի կազմակերպմանն և պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

2. Սույն կանոնները տարածվում են անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց վրա, որոնք բնակչության սպասարկման ոլորտում (այդ թվում` խաղային և ինտերնետ սրահներում), հանրային, վարչական և ուսումնադաստիարակչական հաստատություններում, օգտագործելով տարբեր տեսակի համակարգիչներ, հաշվիչ (թվային) սարքեր (տպիչ, սկաներ, արտաքին մոդեմ, ցանցային, տեղեկությունների հավաքման, պահպանման սարքեր, էլեկտրասնուցման աղբյուրներ) իրականացնում են գործունեություն, ինչպես նաև հիմնարկների վրա:

 

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Համակարգիչների օգտագործման ժամանակ առաջացող ձայնի և ձայնային ճնշման թույլատրելի մակարդակներն են աղյուսակ 1-ում տրված արժեքները (ենթահավելված 1):

Ձայնի մակարդակի և ձայնային ճնշման մակարդակի չափումները կատարվում են համակարգչային սարքավորումների մակերեսից 50սմ հեռավորության և աղմուկ առաջացնող աղբյուներից 50սմ բարձրության վրա:

էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակներն են (ԷԴԺԹՄ) աղյուսակ 2-ում տրված արժեքները (ենթահավելված 2):

Համակարգչի մոնիտորի միջոցով պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները տրված են աղյուսակ 3-ում ((ենթահավելված 3):

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Համակարգչային դասարանները, աշխատասենյակները, խաղային և ինտերնետ սրահները, «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի և կանոնների II–8.03.96 պահանջներին համապատասխան, պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն:

5. Համակարգչային աշխատասենյակների (սրահներ, դասարաններ և այլն) աշխատատեղում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունը սահմանվում է համաձայն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 սանիտարական նորմերին:

Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները ներկայացված են աղյուսակ 4-ում (ենթահավելված 4):

6. Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում յուրաքանչյուր օր կատարվում է հատակի և աշխատատեղերի խոնավ մաքրում, իսկ համակարգչով աշխատելու յուրաքանչյուր ժամից հետո պետք է օդափոխել սենյակը:

7. X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, մնացած դասարաններում՝ շաբաթը 1 դաս:

8. Դասերի (պարապմունքների) ժամանակ համակարգիչներով անմիջական աշխատանքի տևողություններն են.

1) 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե,

2) 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե,

3) 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե,

4) 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե,

5) 15-18 տարեկան սովորողների համար ուսումնական պարապմունքների առաջին ժամին 30 րոպե, երկրորդին՝ 20 րոպե:

9. Սեղանի աշխատանքային մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500լք, իսկ էկրանի լուսավորվածությունը` 300լք: Անհրաժեշտ է բացառել լուսավորության հետևանքով մոնիտորի էկրանի վրա փայլքերի առաջացումը: Մոնիտորի էկրանից մինչև համակարգչով աշխատող անձի աչքերը առաջարկվում է 600-700մմ հեռավորություն, բայց ոչ պակաս 500մմ-ից՝ հաշվի առնելով այբբուբենաթվային նշանների և խորհրդանիշների չափերը:

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԻԳԻԵՆԻԿ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի գործիքային վերահսկումը կատարվում է.

1) նոր աշխատատեղերի ստեղծման ժամանակ՝ կազմակերպությունների հայտերով կամ պատվերով,

2) աշխատանքային պայմանների ուսումնասիրության ընթացքում, աշխատատեղերի ատեստավորման ժամանակ:

11. Էլեկտրամագնիսական դաշտերի մակարդակների գործիքային վերահսկողությունը իրականացվում է պետական ստուգաչափում անցած և չափումերի 20% թույլատրելի հարաբերական սխալ ունեցող սարքերով:

12. Գործիքային վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է.

1) կազմել համակարգչային աշխատատեղերի ուրվագիծը,

2) արձանագրել աշխատատեղի սարքավորումների անձնագրային տվյալները,

3) գործիքային չափումների կատարման ժամանակ համակարգչային բոլոր սարքավորումները պետք է միացված լինեն էլեկտրական հոսանքին,

4) էլեկտրաստատիկ դաշտի մակարդակների չափումը պետք է սկսել ոչ շուտ, քան հոսանքին միացնելուց 20 րոպե հետո:

13. Աշխատատեղերում ստատիկ էլեկտրական դաշտերի, փոփոխական մագնիսական և էլեկտրական դաշտերի չափումները կատարվում են մոնիտորի էկրանից 50սմ հեռավորության վրա, 3 մակարդակներում՝ 0,5մ, 1,0մ և 1,5մ բարձրության վրա:

14. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակների հիգիենիկ գնահատում.

1) չափման արդյունքների հիգիենիկ գնահատականը տրվում է հաշվի առնելով չափիչ սարքի թույլատրելի հարաբերական սխալը,

2) եթե հետազոտվող աշխատատեղում էլեկտրական և (կամ) մագնիսական դաշտի ինտենսիվությունը, 5-2000Գց լայնքաչափում գերազանցում է սույն կանոնների աղյուսակ 2-ում (ենթահավելված 2) նշված արժեքները, ապա կատարվում է արտադրական էլեկտրամագնիսական դաշտի հաճախականության ֆոնային մակարդակների չափումներ (սարքավորումների անջատված վիճակում),

3) 50Գց հաճախականության էլեկտրական դաշտի ֆոնային մակարդակը չպետք է գերազանցի 500Վ/մ-ը,

4) մագնիսական դաշտի ինդուկցիայի ֆոնային մակարդակները չպետք է գերազանցեն այն արժեքները, որոնք կբերեն պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչների խախտման (Աղյուսակ 3` ենթահավելված 3):

 

 

 

Ենթահավելված 1

Աղյուսակ 1

 

Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում

 

Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում,

միջին երկրաչափական հաճախականություններով

Ձայնի

մակարդակը,

դԲԱ

31,5Հց

63 Հց

125 Հց

250 Հց

500 Հց

1000 Հց

2000 Հց

4000 Հց

8000 Հց

    

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

86 դԲ

50

 
 
 
Ենթահավելված 2

Աղյուսակ 2

 

էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակները

 

Չափորոշիչներ

ԷԴԺԹՄ

Էլեկտրական դաշտի լարվածությունը

հաճախականությունների լայնքաչափը 5Գց – 2կԳց

25 Վ/մ

հաճախականությունների լայնքաչափը 2Գց – 400կԳց

2,5 Վ/մ

Մագնիսական դաշտի խտությունը

հաճախականությունների լայնքաչափը 5Գց – 2կԳց

250 նՏլ

հաճախականությունների լայնքաչափը 2Գց – 400կԳց

25 նՏլ

Մոնիտորի էկրանի էլեկտրաստատիկ պոտենցիալը

500Վ

 
 
 
Ենթահավելված 3

Աղյուսակ 3

 

Համակարգչի մոնիտորի պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները

 

N

Չափորոշիչներ

Թույլատրելի արժեքներ

1

Սպիտակ դաշտի պայծառություն

35 կդ /մ2 ոչ պակաս

2

Աշխատանքային դաշտի պայծառության անհավասարաչափ լինելը

+/- 20% -ից ոչ ավել

3

Ցայտագունություն (մոնոքրոմ ռեժիմի համար)

3:1 ոչ պակաս

4

Պատկերի ժամանակավոր անկայունություն (պատկերի պայծարության ժամանակավոր փոփոխություն)

չպետք է ֆիքսվի

5

Պատկերի տարածական անկայունություն (Էկրանի վրա պատկերի որոշ մասերի դիրքի փոփոխություններ)

2 x 1E(-4L) -ից ոչ ավել, որտեղ

L -դիտելու նախագծային հեռավորություն է, մմ

 
 
 
Ենթահավելված 4

Աղյուսակ 4

 

Հանրակրթական հաստատությունների համակարգչային

աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները

 

Օդի ջերմաստիճան,

С0

Հարաբերական

խոնավություն, %

Օդի շարժման

արագություն,

մ/վրկ

19

62

< 0,1

20

58

< 0,1

21

55

< 0,1