| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 13-ին նոյեմբերի 2018 թվականին
Պետական գրանցման համարը 1011871 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» նոյեմբերի 2018թ. |
N 274-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ»N 2.2.4-015-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ
ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի
N 150-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 90 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 9-րդ կետի 20-րդ ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա պետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-18 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հուլիսի 29-ի ««Համակարգիչների և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 150-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության առողջապահության
նախարարի 2018 թվականի նոյեմբերի 5-ի
N 274-Ն հրամանի |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
(ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
N 2.2.4-015-18
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են արտադրական, գրասենյակային, մշակույթի ու սպասարկման ոլորտի կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական ու հանրակրթական հաստատություններում և խաղային համալիրներում (ավտոմատներում) (այսուհետ՝ Կազմակերպություններ) էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ շահագործող և օգտագործող աշխատողների և օգտագործողների առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
2. Սույն Կանոնները տարածվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (այդ թվում` անհատական), էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հիմքով պատրաստված բոլոր տեսակի արտադրական սարքավորումների, ուսումնական և խաղային համալիրների (ավտոմատների) շահագործման համար նախատեսված սենքերի նախագծման, վերակառուցման, տեղակայման, շահագործման, ինչպես նաև համակարգիչների (անհատական և տեղաշարժվող) հետ աշխատանքի պայմանների կազմակերպման և իրականացման վրա:
3. Սույն Կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ)
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերն ունենում են բնական և արհեստական լուսավորում՝ համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 22-ի N 202-Ն հրամանի:
5. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում արհեստական լուսավորումն իրականացվում է ընդհանուր հավասարաչափ լուսավորման համակարգով, իսկ արտադրական և գրասենյակային սենքերում` առավելապես փաստաթղթերի հետ աշխատանքի դեպքում` լուսավորման համակցված համակարգով (ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը):
6. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լյուքս:
7. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարա գույրերով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով:
8. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում օդափոխությունն իրականացվում է համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 22-ի N 202-Ն հրամանի:
9. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են հիմնական (դիսպետչերական, օպերատորական, հաշվարկային, ղեկավարման խցիկներ և կետեր, հաշվողական տեխնիկայի դահլիճներ և այլն) միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 3-ի պահանջներին:
10. Արտադրական և գրասենյակային սենքերում, որտեղ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմամբ կատարվող աշխատանքները համարվում են օժանդակ, միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 237-Ն հրամանի պահանջներին:
11. Բարձրագույն ուսումնական, հանրակրթական հաստատությունների և խաղային համալիրների (ավտոմատների) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների ցուցանիշները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին:
12. Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 քառակուսի մետր, իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4.5 քառակուսի մետր տարածք:
13. Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 քառակուսի մետր տարածք:
14. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մետր:
15. Աշխատանքային աթոռը լինում է շարժական` բարձրության վրա կարգավորվող: Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից:
16. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ: Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում:
17. Կազմակերպությունների աշխատողներն ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N398 որոշմամբ հաստատված կարգի:
18. Հանրակրթական հաստատությունների 10-12-րդ դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը երկու դասից ոչ ավելի, իսկ 1-9-րդ դասարանների սովորողների համար` շաբաթական մեկ դաս:
19. Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են՝
1) 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե.
2) 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե.
3) 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե.
4) 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե.
5) 15-18 տարեկան սովորողների համար`
ա. առաջին դասաժամի տևողությունը՝ 30 րոպե,
բ. երկրորդ դասաժամի տևողությունը՝ 20 րոպե:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման ընթացքում՝
1) էլեկտրամագնիսական դաշտի չափորոշիչների մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ում բերված էլեկտրամագնիսական դաշտի թույլատրելի մակարդակներին.
2) ձայնային ճնշման թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակը համապատասխանում են սույն Կանոնների 2-րդ աղյուսակում բերված թույլատրելի մակարդակներին:
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
|
Հ/հ |
Չափորոշիչներ |
Թույլատրելի մակարդակներ |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Էլեկտրական դաշտի լարվածությունը |
հաճախականությունների տիրույթը 5Հց-2000Հց |
25 Վ/մ |
|
հաճախականությունների տիրույթը 2կՀց-400կՀց |
2,5 Վ/մ |
|
2. |
Մագնիսական հոսքի խտությունը |
հաճախականությունների տիրույթը 5Հց-2000Հց |
250 նՏլ |
|
հաճախականությունների տիրույթը 2կՀց-400կՀց |
25 նՏլ |
|
3. |
Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը |
15 կՎ/մ |
ՁԱՅՆԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ
ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐԺԵՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
|
N |
Աշխատանքային գործունեության տեսակը, աշխատատեղ |
Միջին երկրաչափական հաճախականու-թյուներով (Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակներ (դԲ) |
Ձայնի համարժեք մակարդակ (դԲԱ) |
|
31.5 |
63 |
125 |
250 |
500 |
1000 |
2000 |
4000 |
8000 |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
1.
|
Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծա-կոնստրուկ տորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների ծրագրավորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում, բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում |
86 |
71 |
61 |
54 |
49 |
45 |
42 |
40 |
38 |
50 |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
|
Տարվա եղանակ |
Աշխատանքի կարգը |
Օդի ջերմաստիճան
0 C, ոչ ավելի |
Օդի հարաբերական խոնավություն, % |
Օդի շարժման արագություն, մ/վրկ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Սառը |
թեթև - I ա |
22-24 |
60-40 |
0.1 |
|
թեթև - I բ |
21-23 |
60-40 |
0.1 |
|
Տաք |
թեթև - I ա |
23-25 |
60-40 |
0.1 |
|
թեթև - I բ |
22-24 |
60-40 |
0.1 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ (ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ) ՍԵՆՔԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
|
Օդի ջերմաստիճան,
0 C |
Օդի հարաբերական
խոնավություն, % |
Օդի շարժման
արագություն, մ/վրկ |
|
1 |
2 |
3 |
|
19 |
62 |
< 0,1 |
|
20 |
58 |
< 0,1 |
|
21 |
55 |
< 0,1 |
4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
21. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատումը կատարվում է համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 22-ի N202-Ն հրամանի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ |