Համարը 
թիվ 67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.27/29(101)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.08.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 09 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից «22» օգոստոսի 2008թ.

պետական գրանցման համարը 940

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» օգոստոսի 2008թ.

թիվ 67-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 09 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի փետրվարի 8-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 09 հրամանով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ` նոր խմբագրությամբ.

«2. Վկայականների ընդունումը և բացթողումն իրականացվում է նախարարությունում` նախարարի հսկողությամբ կամ նրա հանձնարարությամբ՝ աշխատակազմի նոտարիատի, ՔԿԱԳ, փորձաքննությունների և դատական մարմինների բաժնի պետի հսկողությամբ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ