| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«08» փետրվարի 2008թ.
Պետգրանցման համարը 827 |
ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«08» փետրվարի 2008թ. |
թիվ 09 |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վկայականների տրամադրման կարգը (հավելված N 1)՝ կցվում է:
2. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վկայականների տրամադրման պահանջագրի ձևը (հավելված N 2)՝ կցվում է:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| |
Հավելված N 1
ԼՂՀ արդարադատության նախարարի
«08» փետրվարի 2008թ.
N 09 հրամանի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 175 հրամանով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականները (այսուհետ՝ վկայականներ) տրամադրում է Նախարարության աշխատակազմի հանրապետական ՔԿԱԳ արխիվին, ՔԿԱԳ տարածքային բաժիններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներին կամ դիվանագիտական ներկայացուցչություններին (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմիններ):
2. Վկայականների ընդունումը և բացթողումն իրականացվում է նախարարությունում` նախարարի հսկողությամբ կամ նրա հանձնարարությամբ՝ աշխատակազմի նոտարիատի, ՔԿԱԳ, փորձաքննությունների և դատական մարմինների բաժնի պետի հսկողությամբ:
(2-րդ կետը խմբ. 22.08.2008 թիվ 67-Ն)
3. Վկայականները ելքագրվում են ելքի օրդերներով՝ ՔԿԱԳ մարմինների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա (հավելված N 2): Ելքի օրդերներում ՔԿԱԳ վկայականի յուրաքանչյուր տեսակ ելքագրվում է առանձին՝ ըստ սերիաների և համարների: Ելքի օրդերները կազմվում են երկու օրինակից, որոնք պահվում են Բաժնում և ՔԿԱԳ մարմնում:
4. ՔԿԱԳ մարմիններին տրամադրված վկայականների հաշվառումը տարվում է Բաժնի հաշվառման գրքում՝ ըստ վկայականների յուրաքանչյուր տեսակի: Գրքում նշվում է ՔԿԱԳ վկայականի բացթողման ժամանակը (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), սերիան, համարը, քանակը և ստացող ՔԿԱԳ մարմնի անվանումը և ստացող անձի անունը, ազգանունը:
5. Բաժնից վկայականները տրամադրվում են ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին:
6. Վկայականները Նախարարությունում և ՔԿԱԳ տարածքային մարմիններում պահպանվում են չհրկիզվող պահարաններում կամ երկաթյա արկղերում:
7. ՔԿԱԳ մարմիններում խոտանված, վնասված, թերի տպագրված վկայականները համապատասխան ակտով ոչնչացվում են ՔԿԱԳ տարածքային մարմնի աշխատանքային գործունեության ստուգման արդյունքում:
(Հավելված N 1-ը խմբ. 22.08.2008 թիվ 67-Ն)
| |
Հավելված N 2
ԼՂՀ արդարադատության նախարարի
«08» փետրվարի 2008թ.
N 09 հրամանի |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
Խնդրում եմ __________________________________________________________
բաժին բաց թողնելու ___________________________________________________
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝
1. Ծննդյան___________________________________________________________
2. Ամուսնության ______________________________________________________
3. Մահվան___________________________________________________________
4. Ամուսնալուծության __________________________________________________
5. Որդեգրության ______________________________________________________
6. Հայրության ճանաչման _______________________________________________
7. Անվան, ազգանվան և հայրանվան փոխման ________________________________
ԳՐԱՆՑՄԱՆ ԱԿՏԵՐ՝
1. Ծննդյան ___________________________________________________________
2. Ամուսնության _______________________________________________________
3. Մահվան ___________________________________________________________
4. Ամուսնալուծության___________________________________________________
5. Որդեգրության_______________________________________________________
6. Հայրության ճանաչման ________________________________________________
7. Անվան, ազգանվան և հայրանվան փոխման_________________________________
Այլ փաստաթղթեր՝ _____________________________________________________