Համարը 
N 62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.02/08(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.04.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«25» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 1051263

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» ապրիլի 2012թ.

N 62-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

ԹԵՐԹԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 10-րդ և 31-րդ մասերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 225-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետին, N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել`

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը՝ համաձայն N1 հավելվածի:

2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման թերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի

3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2012 թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ

 

1. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներառում է՝

1) անձնագրի պատճենը.

2) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) աշխատանքային գրքույկի պատճենը.

4) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում).

5) համակարգչային գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

6) գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները (առկայության դեպքում).

7) ատեստավորման նպատակով ուսուցչի վերապատրաստման վկայականի պատճենը, այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

8) տնօրենի կողմից տրված աշխատանքային բնութագիրը (բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում` նաև ուսուցչի գրավոր առարկությունը).

9) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված՝ տվյալ ուսուցչի մասով եզրակացությունը (առկայության դեպքում).

10) ուսուցչի մասնագիտական գործունեության վերաբերյալ ուuումնական հաստատության խորհրդակցական մարմինների (մանկավարժական, ծնողական խորհուրդներ (առկայության դեպքում), աշակերտական խորհուրդներ (առկայության դեպքում), համապատասխան առարկայական մեթոդական միավորման) կարծիքները.

11) փաստաթղթային փաթեթին կցվում են ատեստավորվող ուսուցչի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարները:

2. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

 

 

 

Հավելված N2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2012թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

 

     

Ձև

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

 

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

(Նշել ուսումնական հաստատության անվանումը)

 

1. Անուն, հայրանուն, ազգանուն ---------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը-------------------------------------------------------------------------

3. Ատեստավորման պահին տվյալ ուսումնական հաստատությունում դասավանդվող առարկան, աշխատանքային ստաժը---------------------------------------------------------------------------------------------------

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012թվականի __________ ____-ի N ______ հրամանով հաստատված փաստաթղթերի ցանկի առկայությունը

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

5. Ատեստավորման հանձնաժողովի անդամների ձայներն՝ ըստ ընդունած որոշման՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին---------------------------------------------------------

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին--------------------------------------------------------

6. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը---------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հանձնաժողովի նախագահ՝----------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի քարտուղար՝--------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Կ. Տ.

 

Ատեստավորման անցկացման ամսաթիվ

 

 

 

ՀավելվածN 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2012 թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ

ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն բակալավրի կրթական աստիճան.

2) վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ.

3) ուսուցչի վարպետության «լավ» մակարդակ.

4) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «6» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով.

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում կամ «Լուսարար» թերթում առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ.

6) վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 80 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում։

2. Սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված բնութագրիչն ուժի մեջ է մտնում 2014 թվականից:

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով.

2) անձնագրի պատճենը.

3) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

4) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

5) աշխատանքային գրքույկի պատճենը.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից հաստատված ձևին համապատասխան դպրոցի տնօրինության կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանք ուսուցչի վարպետության մակարդակի մասին.

7) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին.

8) հեղինակային աշխատությունները.

9) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 80 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին:

4. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 225-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 6-րդ կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովը կարող է դիմել նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությանը՝ ստուգելու համար սույն հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի հավաստիությունը:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ

ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) աստիճան.

2) վերջին 10 տարվա ընթացքում 7 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ.

3) ուսուցչի վարպետության «գերազանց» մակարդակ.

4) համակարգչային գիտելիքների «լավ» մակարդակ.

5) վերջին երկու տարվա ընթացքում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երկու գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ.

6) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով.

7) վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում:

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով.

2) որակավորման առաջին տարակարգ ունենալը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) անձնագրի պատճենը.

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) աշխատանքային գրքույկի պատճենը.

7) նախարարության կողմից հաստատված ձևին համապատասխան դպրոցի տնօրինության կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանք ուսուցչի վարպետության մակարդակի մասին.

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից տրված համակարգչային գիտելիքների մասին տեղեկանք.

9) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին.

10) հեղինակային աշխատությունները.

11) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք՝ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին:

8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ։ Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 225-Ն որոշմամբ հաստատված N 3հավելվածի 6-րդ կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովը կարող է դիմել նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությանը՝ ստուգելու համար սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի հավաստիությունը:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ

ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

10. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) վերջին 12 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ.

2) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն երկու մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարում.

3) համակարգչային գիտելիքների «գերազանց» մակարդակ.

4) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երեք գիտական կամ մանկավարժական հոդված կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ.

5) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով.

6) վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 90 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում:

11. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով.

2) անձնագրի պատճենը.

3) որակավորման երկրորդ տարակարգ ունենալը հավաստող փաստաթուղթ.

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) աշխատանքային գրքույկի պատճենը.

7) տեղեկանք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն երկու մասնագիտական թեմայի կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարման մասին.

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք համակարգչային գիտելիքների մասին.

9) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 90 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին.

10) հեղինակային աշխատությունների պատճենը.

11) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին:

12. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

 

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ

 ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

13. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն գիտությունների թեկնածու.

2) վերջին 16 տարվա ընթացքում 14 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ.

3) «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում «Մասնագետի անկյունի» աշխատանքներին մասնակցություն.

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում վերապատրաստման առնվազն երկու հեռավար ուսուցման դասընթացի վարում.

5) նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարում.

6) համակարգչային գիտելիքների «գերազանց» մակարդակ.

7) վերջին չորս տարվա ընթացքում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երեք գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ.

8) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով:

14. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով.

2) որակավորման երրորդ տարակարգ ունենալը հավաստող փաստաթուղթ.

3) անձնագրի պատճենը.

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) աշխատանքային գրքույկի պատճենը.

7) տեղեկանք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում վերապատրաստման առնվազն երկու հեռավար ուսուցման դասընթացի վարման և «Մասնագետի անկյունի» աշխատանքներին մասնակցության մասին.

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք՝ վերջին տարվա ընթացքում համակարգչային գիտելիքների մասին.

9) նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարման մասին.

10) հեղինակային աշխատությունները.

11) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին:

15. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են: