Համարը 
N 241-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.12.26/21(99)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.12.2013
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 62-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2013 թվականի դեկտեմբերի 20-ին

Պետական գրանցման համարը 10513153

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«9» դեկտեմբերի 2013թ.

N 241-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 62-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ԼՂՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 23-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը, ատեստավորման թերթի ձևը, որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը սահմանելու մասին» N 62Ն հրամանով հաստատված հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3.Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին:

4.Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

  

Ս. ԱՍՐՅԱՆ

 

 

     

Հավելված

ԼՂՀ կրթության և գիտության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 9-ի N 241-Ն հրամանի

 

     

«Հավելված 3

ԼՂՀ կրթության և գիտության նախարարի

2012 թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 2-ը, բացառությամբ 6-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանված բնութագրիչները միաժամանակ ապահովելու դեպքերի։

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված չափանիշներից առնվազն 4-ը ապահովելու դեպքում։

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված չափանիշներից առնվազն 6-ը ապահովելու դեպքում։

4. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված բոլոր չափանիշներն ապահովելու դեպքում։

5. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են՝

1) ուսուցչի վարպետության մակարդակը,

2) դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում՝

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում հրատարակված (կամ վերահրատարակված) առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդվածի կամ

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին 3 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում արձանագրած լավագույն ցուցանիշներ ունենալը

7) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի» և «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. վերջին 5 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից հուշամեդալներով, պատվոգրերով կամ շնորհակալագրերով պարգևատրված լինելը կամ

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված հանրապետական մրցույթներում, առարկայական հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցնելը։

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին,

2) անձնագրի պատճենը,

3) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման ատեստավորման թերթիկի պատճենը

4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

5) աշխատանքային գրքույկի պատճենը,

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատված ձևին համապատասխան՝ դպրոցի տնօրինության կողմից տրված տեղեկանք՝ ուսուցչի վարպետության առնվազն «լավ» մակարդակի մասին,

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորման կամ արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի ցուցանիշների մասին,

8) հեղինակային աշխատությունները,

8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների և պատճենների հետ։ Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են։»:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի ղեկավար՝

Է. Գրիգորյան