Համարը 
N 62-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.02/08(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.04.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«25» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 1051263

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» ապրիլի 2012թ.

N 62-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

ԹԵՐԹԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 10-րդ և 31-րդ մասերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 225-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետին, N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել`

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը՝ համաձայն N1 հավելվածի:

2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման թերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի

3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2012 թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ

 

1. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներառում է՝

1) անձնագրի պատճենը.

2) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) աշխատանքային գրքույկի պատճենը.

4) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում).

5) համակարգչային գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

6) գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները (առկայության դեպքում).

7) ատեստավորման նպատակով ուսուցչի վերապատրաստման վկայականի պատճենը, այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

8) տնօրենի կողմից տրված աշխատանքային բնութագիրը (բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում` նաև ուսուցչի գրավոր առարկությունը).

9) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված՝ տվյալ ուսուցչի մասով եզրակացությունը (առկայության դեպքում).

10) ուսուցչի մասնագիտական գործունեության վերաբերյալ ուuումնական հաստատության խորհրդակցական մարմինների (մանկավարժական, ծնողական խորհուրդներ (առկայության դեպքում), աշակերտական խորհուրդներ (առկայության դեպքում), համապատասխան առարկայական մեթոդական միավորման) կարծիքները.

11) փաստաթղթային փաթեթին կցվում են ատեստավորվող ուսուցչի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարները:

2. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

 

 

 

Հավելված N2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2012թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի

 

 

     

Ձև

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

 

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

(Նշել ուսումնական հաստատության անվանումը)

 

1. Անուն, հայրանուն, ազգանուն ---------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը-------------------------------------------------------------------------

3. Ատեստավորման պահին տվյալ ուսումնական հաստատությունում դասավանդվող առարկան, աշխատանքային ստաժը---------------------------------------------------------------------------------------------------

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012թվականի __________ ____-ի N ______ հրամանով հաստատված փաստաթղթերի ցանկի առկայությունը

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

5. Ատեստավորման հանձնաժողովի անդամների ձայներն՝ ըստ ընդունած որոշման՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին---------------------------------------------------------

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին--------------------------------------------------------

6. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը---------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հանձնաժողովի նախագահ՝----------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի քարտուղար՝--------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Հանձնաժողովի անդամ՝---------------------------------------------------------------------------------------------

 

Կ. Տ.

 

Ատեստավորման անցկացման ամսաթիվ

 

 

 

 Հավելված 3

ԼՂՀ կրթության և գիտության նախարարի

2012 թվականի ապրիլի 23-ի N62-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 2-ը, բացառությամբ 6-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանված բնութագրիչները միաժամանակ ապահովելու դեպքերի։

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված չափանիշներից առնվազն 4-ը ապահովելու դեպքում։

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված չափանիշներից առնվազն 6-ը ապահովելու դեպքում։

4. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի երկրորդ գլխում նշված բոլոր չափանիշներն ապահովելու դեպքում։

5. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են՝

1) ուսուցչի վարպետության մակարդակը,

2) դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում՝

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում հրատարակված (կամ վերահրատարակված) առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդվածի կամ

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին 3 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում արձանագրած լավագույն ցուցանիշներ ունենալը

7) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի» և «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. վերջին 5 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից հուշամեդալներով, պատվոգրերով կամ շնորհակալագրերով պարգևատրված լինելը կամ

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված հանրապետական մրցույթներում, առարկայական հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցնելը։

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին,

2) անձնագրի պատճենը,

3) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման ատեստավորման թերթիկի պատճենը

4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

5) աշխատանքային գրքույկի պատճենը,

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատված ձևին համապատասխան՝ դպրոցի տնօրինության կողմից տրված տեղեկանք՝ ուսուցչի վարպետության առնվազն «լավ» մակարդակի մասին,

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորման կամ արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի ցուցանիշների մասին,

8) հեղինակային աշխատությունները,

8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների և պատճենների հետ։ Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

(Հավելված 3-ը խմբ. 09.12.2013 N 241-Ն)