Համարը 
N 24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «ԼՂՀ-ում մարդասիրական օգնություն և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 284 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 617 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018թ.

N 24-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 617 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ, 73-րդ հոդվածներին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի «նախատեսված» բառից հետո, «վերապահել» բառից հետո, 2-րդ կետի «ա» ենթակետում, 3-31-ին կետերում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի վերնագրում, 1-3-րդ, 5-6-րդ, 8-9-րդ կետերում, 10-րդ կետի «թ», «ժա» ենթակետերում, 11-13-րդ, 17-րդ կետերում, 18-րդ կետի «ը», «ժա», «ժդ», «ժե» ենթակետերում, 19-րդ կետի «զ», «ը», «ժ» ենթակետերում, 20-րդ կետի «ը» ենթակետում, 21-րդ կետում, որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 2-րդ կետում, 3-րդ կետի «բ» ենթակետի «օգտվել» բառից հետո, «բխում» բառից հետո, «թվում՝» բառից հետո, 3-րդ կետի «գ» ենթակետի «ակնկալում են» բառերից հետո, 5-րդ կետում, 6-րդ կետի 4-րդ պարբերությունում, 13-րդ, 23-24-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման 2-րդ կետում «բ» ենթակետի վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ.

«գ. Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:».

3) որոշման 31-ին կետում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-6-րդ կետերում «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Առաջարկել բարեգործական ծրագրեր իրականացնողներին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ն Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում ծրագրի իրականացման ընթացքի մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ծրագրի արդյունքների մասին:».

5) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը հրապարակել նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հաղորդումը:».

6) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետից հանել «Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:» նախադասությունը,

բ. 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն, ռուսերեն, անգլերեն» բառերով,

գ. 71-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Հանձնաժողովի անվանումն է՝

հայերեն լրիվ` ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

հայերեն կրճատ` ԱՀԿԲԾՀՀ

ռուսերեն լրիվ` КОМИССИЯ ПРАВИТЕЛЬСТВА РЕСПУБЛИКИ АРЦАХ ПО КООРДИНАЦИИ БЛАГОТВОРИТЕЛЬНЫХ ПРОГРАММ

ռուսերեն կրճատ` КПРАКБП

անգլերեն լրիվ` CHARITABLE PROGRAMS COORDINATING COMMISSION OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARTSAKH

անգլերեն կրճատ` CPCCG OF THE RA:»,

դ. 18-րդ կետի «զ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարություն» բառերով.

7) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերով,

բ. 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերը փոխարինել «հանձնաժողով» բառով,

գ. 14-րդ կետի 4-րդ պարբերությունում «30» թվից հետո լրացնել «օրացուցային» բառը.

8) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 16-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 617 որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) 4-5-րդ կետերից հանել «անհատ» բառը.

3) 5-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «ազգանունը» բառից հետո լրացնել «կամ անվանումը» բառերը, իսկ «բնակության» բառից հետո՝ «կամ գտնվելու» բառերը,

բ. 2-րդ ենթակետից հանել «(անհատական ծածկագիրը)» բառերը.

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահին:»:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «ԼՂՀ-ում մարդասիրական օգնություն և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 284 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի 25-ի N 24-Ն որոշման

 

 

«Հավելված թիվ 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 30-ի N 467 որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ