ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 617 |
ք.Ստեփանակերտ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 617 որոշման |
ԿԱՐԳ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա բարեգործ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա կամավոր», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր բարեգործ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կամավոր» կոչումների շնորհման նպատակով բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը:
2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական և (կամ) բնաիրային) չափը և կամավորների կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ oրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափն ու (կամ) կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ oրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության կամ կատարած աշխատանքների հանրագումարի ձևով:
5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը հանձնաժողով են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և (կամ) բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներին կամավորների մասնակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի`
1) անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը և (կամ) բնաիրային աջակցության դրամական արժեքը և բարեգործական ծրագրի անվանումը.
2) կամավորի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան (անհատական ծածկագիրը), բարեգործական ծրագրի անվանումը, կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը, ժամկետը և վայրը:
Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունն ստորագրվում է տվյալ մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կամ կազմակերպության կնիքով:
6. Արտակարգ իրավիճակներում կամավորների կատարած աշխատանքի 1 ժամը հաշվարկվում է եռակի:
7. Հանձնաժողովն ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում:
8. Հանձնաժողովը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված` սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը:
9. Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություն ներկայացնելու համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |