ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 617 |
ք.Ստեփանակերտ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 617 որոշման |
ԿԱՐԳ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, «Արցախի Հանրապետության տարվա բարեգործ», «Արցախի Հանրապետության տարվա կամավոր», «Արցախի Հանրապետության պատվավոր բարեգործ», «Արցախի Հանրապետության պատվավոր կամավոր» կոչումների շնորհման նպատակով բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը:
(1-ին կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)
2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը կատարում է Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
(2-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)
3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական և (կամ) բնաիրային) չափը և կամավորների կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ oրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափն ու (կամ) կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության կամ կատարած աշխատանքների հանրագումարի ձևով:
(4-րդ կետը փոփ. 25.01.2018 N 24-Ն)
5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը հանձնաժողով են ներկայացնում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և (կամ) բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներին կամավորների մասնակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի`
1) բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, դրամական աջակցության չափը և (կամ) բնաիրային աջակցության դրամական արժեքը և բարեգործական ծրագրի անվանումը.
2) կամավորի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, բարեգործական ծրագրի անվանումը, կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը, ժամկետը և վայրը:
Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունն ստորագրվում է տվյալ մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կամ կազմակերպության կնիքով:
(5-րդ կետը փոփ., լրաց. 25.01.2018 N 24-Ն)
6. Արտակարգ իրավիճակներում կամավորների կատարած աշխատանքի 1 ժամը հաշվարկվում է եռակի:
7. Հանձնաժողովն ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում:
8. Հանձնաժողովը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված` սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը:
9. Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահին:
(9-րդ կետը խմբ. 25.01.2018 N 24-Ն)
(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.01.2018 N 24-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |