ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 հունվարի 2018թ. |
N 28-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 889-Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն և ՆՀ-107-Ն հրամանագրերին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 1-3-րդ կետերում, 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերում, 11-րդ կետում, 12-րդ կետի 1-2-րդ ենթակետերում, 23-րդ կետի 1-ին ենթակետում, 25.1-ին, 26.1-ին, 34-35-րդ, 37-րդ կետերում, 38-րդ կետի 2.1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) փախստական՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն ստացած անձ՝ այդ թվում, վերջինիս փախստականի վկայականում նշված ընտանիքի անդամ.»,
բ. 12-րդ կետի 6-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով,
գ. 38-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ պետական լիազոր մարմնի կողմից տրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը» բառերը,
դ. N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Պետական ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական կամ լիազոր մարմնի կողմից տրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 381-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրի «վարձակալական» բառից առաջ, 1-ին կետի «վարձակալական» բառից առաջ, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրի «վարձակալական» բառից առաջ, 1-ին կետի «վարձակալական» բառից առաջ, 5-րդ, 11-12-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրից, 1-ին կետից, 8-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ լիազոր մարմնի կողմից տրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |