| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«14» մայիսի 2013թ.
պետական գրանցման համարը 1021351 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«14» մայիսի 2013թ. |
N 39-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35.1-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի
2013թվականի մայիսի 14-ի N 39-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային կայքում (այսուհետ` Կայք), որը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության ստորաբաժանման դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
4. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` Կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
5. Ծառայության դրամական կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին Ծառայության կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտի տրման օրը, Ծառայության ինտերնետային Կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):