Համարը 
N 136-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.09.01-2022.09.30 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.09.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.09.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» սեպտեմբերի 2022թ.

N 136-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու մասին» N 39-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի նախաբանից և հրամանով սահմանված հավելվածի 2-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) հրամանով սահմանված հավելվածի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, հանել «դատական ակտերի» բառերը, իսկ 2-րդ կետում «հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: