Համարը 
N 39-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.05.22/10(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
14.05.2013
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
14.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«14» մայիսի 2013թ.

պետական գրանցման համարը 1021351

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«14» մայիսի 2013թ.

N 39-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 6-րդ մասով.

(նախաբանը փոփ. 23.09.22 N136-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2013թվականի մայիսի 14-ի N 39-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:

(1-ին կետը փոփ. 23.09.22 N136-Ն)

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության էլեկտրոնային կայքում (այսուհետ` Կայք), որը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:

(2-րդ կետը փոփ. 23.09.22 N136-Ն)

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության ստորաբաժանման դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:

4. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով` Կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

5. Ծառայության դրամական կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին Ծառայության կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտի տրման օրը, Ծառայության ինտերնետային Կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

(հավելվածը փոփ. 23.09.22 N136-Ն)