Համարը 
ՀՕ-72-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/38(110)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 17-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:

 

Հոդված 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-79 օրենքը.

2) «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ- 21 օրենքը:

 

Հոդված 3. Արդարադատության խորհուրդը կազմավորվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

Արդարադատության խորհուրդը կազմավորվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-81 օրենքը և դադարում է դատական մագիստրատուրայի խորհրդի գործունեությունը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

 

Հոդված 5. Դատավորների թեկնածուների ցուցակը պահպանում է իր ուժը մինչև Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը: Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված և դատավորի պաշտոնում չնշանակված անձինք նոր ցուցակում ընդգրկվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարությունը տրվում է արդարադատության խորհրդի կազմավորումից հետո եռամսյա ժամկետում:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) պալատներին վերաբերող Օրենսգրքով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

(2-րդ պարբերությունը հանվել է 27.05.2009 ՀՕ-20-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 8. (հոդվածն ուժը կորցրել է 27.05.2009 ՀՕ-20-Ն)

Հոդված 9. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունն ստեղծվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 10. Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները, նախկին շրջանային (քաղաքային) և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին շրջանային (քաղաքային) և ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն