Համարը 
N 255-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի
N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019թ.

N 255-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 306-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կամ» բառերով.

2) կարգի 1-ին և 7.2-րդ կետերում «բնակարանի» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան» բառերը.

3) կարգի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգը տարածվում է Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան (այդ թվում՝ ավտոկայանատեղի, եթե այն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերած (ձեռք բերող) կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցած (կառուցող) վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիփոթեքային վարկի պայմանագրով նախատեսված համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով նախատեսված սեփականատեր (համասեփականատեր` համատեղ կամ բաժնային սեփականության իրավունք ունեցող անձ) հանդիսանալու դեպքում:

3. Սույն կարգի կիրառման իմաստով`

1) առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերում է հանդիսանում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերումը.

2) առաջնային շուկայից անհատական բնակելի տան ձեռքբերում է հանդիսանում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տան ձեռքբերումը:».

4) կարգի 6-րդ կետում`

ա. 1-ին ենթակետում «նշումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ)» բառերը,

բ. 3-րդ ենթակետում «հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ)» բառերը փոխարինել «ՀՎՀՀ» հապավումով,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճեն և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականի պատճեն, իսկ պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճեն և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականի պատճեն, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.»,

դ. 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարանը կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու դեպքում (բացառությամբ պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքերի)` անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին.

7) Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տուն կառուցած լինելու կամ կառուցելու դեպքում` վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ կամ անհատական բնակելի տան շինարարության գործող թույլտվության պատճեն.»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետ.

«7.1) մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված նախահաշվի պատճեն` Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում.»,

զ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրի պատճեն կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագրի պատճեն, իսկ պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամից և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագրի պատճեն (առուվաճառքի նախնական պայմանագրի, առուվաճառքի պայմանագրի կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրի պատճեն).».

5) կարգի 6-րդ կետի 2-րդ, 5-րդ և 9-րդ ենթակետերում ու 6.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

6) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին հարկային գործակալն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը.

2) չեն ներկայացվել սույն կարգի 6-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը.

3) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը կամ կառուցվող անհատական բնակելի տան նախահաշվային արժեքը գերազանցում է 55 000 000 ՀՀ դրամը.

4) ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

5) ներկայացված փաստաթղթերով կամ երրորդ անձանցից ստացած տեղեկություններով պարզ է դարձել, որ հիփոթեքային վարկը փաստացի չի ուղղվել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանը.

6) բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան ավարտական ակտը և գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում (անհատական բնակելի տանը).

7) բնակարանը (անհատական բնակելի տունը) հանձնվել է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ