ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 319-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 30-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի N 118 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 319-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի մայիսի 31-ի N 434-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող խորհրդակցական մարմին է, որը գործում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը կից (այսուհետ` Նախարարություն):
2. Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունները Նախարարության կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
1) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը.
2) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.
3) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.
4) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Արցախի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:
5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում Նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Արցախի Հանրապետության օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
6. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը, Նախարարության սահմանած կարգով, փոխհատուցվում են հնագիտական պեղումներ ձեռնարկողների տրամադրած միջոցներից, որոնք կուտակվում են հատուկ բացված բանկային հաշվեհամարում:
7. Հանձնաժողովի` հնավայր մեկնման տրանսպորտային ծախսերը սահմանվում են տվյալ պահին գործող շուկայական գներով, իսկ օրապահիկը` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերով:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
9. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.
2) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում Հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:
11. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.
2) իրականացնում է Հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.
3) համակարգում և քննարկման է ներկայացնում Հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.
4) կազմում և Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
13. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և Հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:
14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
15. Նախարարության և Հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում Նախարարությունը կենսագործում է իր ընդունած որոշումը` դրա մասին տեղյակ պահելով Արցախի Հանրապետության կառավարությանը:
16. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` Նախարարության կողմից հաստատվելու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի մայիսի 31-ի N 434-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. Լեռնիկ Հովհաննիսյան |
Արցախի Հանրապետության մշակույթի, |
| |
երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար,
հանձնաժողովի նախագահ |
| |
|
| |
|
|
2. Արման Գրիգորյան |
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության |
| |
հարցերի և զբոսաշրջության նախարարության |
| |
աշխատակազմի պատմամշակութային հուշարձանների |
| |
բաժնի պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| |
|
|
3. Սլավա Սարգսյան |
«Պատմական միջավայրի պահպանության պետական |
| |
ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության |
| |
փոխտնօրեն (համաձայնությամբ) |
| |
|
|
4. Իգոր Թևոսյան |
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության |
| |
հարցերի և զբոսաշրջության նախարարության |
| |
աշխատակազմի պատմամշակութային հուշարձանների |
| |
բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
| |
|
| |
|
|
5. Աշոտ Օհանյան |
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության |
| |
հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի |
| |
զբոսաշրջության և պատմական միջավայրի |
| |
պահպանության վարչության ճարտարապետ-վերահսկող |
| |
(համաձայնությամբ) |
| |
|
|
6. Վարդգես Սաֆարյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական |
| |
գիտությունների թեկնածու, դոցենտ, հնագետ |
| |
(համաձայնությամբ) |
| |
|
|
7. Յուրի Առաքելյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական |
| |
գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) |
| |
|
| |
|
|
8. Վահրամ Հայրապետյան |
««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական |
| |
ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, կենսաբանական |
| |
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
| |
|
| |
|
|
9. Ժաննա Առստամյան |
«Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան» |
| |
պետական ոչ առևտրային կազմակերպության |
|
|
տնօրեն (համաձայնությամբ) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |