ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 11.04.19 N 256-Ն)
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) որ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարող լիազոր մարմինը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն է.
2) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.02.2016 N 39-Ն, լրաց., փոփ. 11.04.19 N 256-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 307-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.02.2016 N 39-Ն, 11.04.19 N 256-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման նպատակով՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարողի` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.02.2016 N 39-Ն, լրաց., փոփ. 11.04.19 N 256-Ն)
2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Արցախի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`
1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).
3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն):
(3-րդ կետը փոփ. 11.04.19 N 256-Ն)
4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը՝ լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում ինտերնետային կապի միջոցով:
5. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման առումով Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված՝ շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում՝ դրանց տեսաներածված օրինակները:
(5-րդ կետը փոփ. 11.04.19 N 256-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |