ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) որ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարող լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 307-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման նպատակով՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարողի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`
1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).
3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն):
4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը՝ լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում ինտերնետային կապի միջոցով:
5. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված՝ շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում՝ դրանց տեսաներածված օրինակները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |