ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
դեկտեմբերի 24-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 340000 դրամ:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 300000 դրամ:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 260000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 250000 դրամ:
(3-րդ հոդվածը լրաց. 25.03.2010 ՀՕ-16-Ն)
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 250000 դրամ:
(4-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-102, փոփ. 17.12.2008 ՀՕ-74-Ն, փոփ. 25.03.2010 ՀՕ-16-Ն, փոփ. 23.12.2010 ՀՕ-82-Ն)
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանել 220000 դրամ:
(5-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-102)
Հոդված 51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 220000 դրամ:
(51-րդ հոդվածը լրաց. 19.12.2007 ՀՕ-102)
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 200000 դրամ:
(6-րդ հոդվածը խմբ. 19.12.2007 ՀՕ-102, խմբ. 17.12.2008 ՀՕ-74-Ն, փոփ. 23.12.2010 ՀՕ-82-Ն)
Հոդված 7. (հոդվածն ուժը կորցրել է 17.12.2008 ՀՕ-74-Ն)
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
(8-րդ հոդվածը խմբ. 17.12.2008 ՀՕ-74-Ն, խմբ. 28.10.2010 ՀՕ-43-Ն)
Հոդված 9. Դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով:
(9-րդ հոդվածը փոփ. 17.12.2008 ՀՕ-74-Ն)
Հոդված 10. (հոդվածն ուժը կորցրել է 17.12.2008 ՀՕ-74-Ն)
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի և Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 200000 դրամ:
(11-րդ հոդվածը լրաց. 23.03.2005 ՀՕ-180, խմբ. 19.12.2007 ՀՕ-102, փոփ. 25.03.2010 ՀՕ-16-Ն)
Հոդված 111. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 180000 դրամ:
(111-րդ հոդվածը լրաց. 19.12.2007 ՀՕ-102, փոփ. 17.12.2008 ՀՕ-74-Ն, փոփ. 23.12.2010 ՀՕ-82-Ն)
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 160000 դրամ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115000 դրամ:
(12-րդ հոդվածը լրաց. 23.03.2005 ՀՕ-180, խմբ. 19.12.2007 ՀՕ-102, փոփ. 23.12.2010 ՀՕ-82-Ն)
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
(13-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-62-Ն)
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների՝ սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը փոփ. 17.12.2008 ՀՕ-74-Ն)
Հոդված 20. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց եկամուտները և ծախսերը` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի ապրիլի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
29 դեկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-85 |
|