Համարը 
N 152
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"29" մարտի 2005թ.

 N 152

ք.Ստեփանակերտ

 

Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին

 

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«29» մարտի 2005թ.

թիվ 152 որոշման

 

ՑԱՆԿ

 

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների

 

 հհ

Պաշտոնները և համակարգը

Մասնագիտությունը

1

 

Հարկադիր կատարման

ծառայության

բարձրագույն խմբի պաշտոններ

իրավագիտություն, տնտեսագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, մանկավարժություն

2

 

Հարկադիր կատարման ծառայության

գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ

 

իրավագիտություն, տնտեսագիտություն

ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում

և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն,

արդյունաբերական և քաղաքացիական

շինարարություն, ճարտարագիտություն,

օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի

վերլուծություն և կառավարում, երկրաբանություն, մանկավարժություն, էկոլոգիա, սննդաարդյունաբերության մեքենաներ և սարքավորումներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ագրոնոմիա

3

 

Կադրային, ֆինանսատնտեսական և նյութա-տեխնիկական համակարգի աշխատողներ

 

իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և

 քաղաքացիական շինարարություն

(Հավելված 1-ը լրաց. 31.01.2009 N 56-Ն, լրաց. 28.12.2010 N 891-Ն, 21.05.19 N 390-Ն, 12.06.20 N 80-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«29» մարտի 2005թ.

թիվ 152 որոշման

 

ՑԱՆԿ

 

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պատականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների

 

Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ

Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում

Թմրամոլություն, թունամոլություն /այդ թվում` ալկոհոլամոլություն/` անձի դեգրադացիայի երևույթներով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան