ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական եվ առողջական
վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.04.22 N 458-Ն)
1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.04.22 N 458-Ն)
2. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 26.04.22 N 458-Ն)
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 152 որոշման |
ՑԱՆԿ
հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի
նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների
(վերնագիրը փոփ. 26.04.22 N 458-Ն)
|
հհ |
Պաշտոնները և համակարգը |
Մասնագիտությունը |
|
1
|
Հարկադիր կատարման
ծառայության
բարձրագույն խմբի պաշտոններ |
իրավագիտություն, տնտեսագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, մանկավարժություն |
|
2
|
Հարկադիր կատարման ծառայության
գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ
|
իրավագիտություն, տնտեսագիտություն
ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում
և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն,
արդյունաբերական և քաղաքացիական
շինարարություն, ճարտարագիտություն,
օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի
վերլուծություն և կառավարում, երկրաբանություն, մանկավարժություն, էկոլոգիա, սննդաարդյունաբերության մեքենաներ և սարքավորումներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ագրոնոմիա |
|
3
|
Կադրային, ֆինանսատնտեսական և նյութա-տեխնիկական համակարգի աշխատողներ
|
իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և
քաղաքացիական շինարարություն |
(Հավելված 1-ը լրաց. 31.01.2009 N 56-Ն, լրաց. 28.12.2010 N 891-Ն, 21.05.19 N 390-Ն, 12.06.20 N 80-Ն, փոփ. 26.04.22 N 458-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 152 որոշման |
ՑԱՆԿ
հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի
նշանակվելու դեպքում ծառայողական պատականությունների
կատարմանն ու լիազորությունների իրականացմանը
խոչընդոտող հիվանդությունների
(վերնագիրը փոփ. 26.04.22 N 458-Ն)
Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ
Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում
Թմրամոլություն, թունամոլություն /այդ թվում` ալկոհոլամոլություն/` անձի դեգրադացիայի երևույթներով:
(Հավելված 2-ը փոփ. 26.04.22 N 458-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |