ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 152 որոշման |
ՑԱՆԿ
դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների
|
հհ |
Պաշտոնները և համակարգը |
Մասնագիտությունը |
|
1
|
Հարկադիր կատարման
ծառայության
բարձրագույն խմբի պաշտոններ |
իրավագիտություն |
|
2
|
Հարկադիր կատարման ծառայության
գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ
|
իրավագիտություն, տնտեսագիտություն
ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում
և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն,
արդյունաբերական և քաղաքացիական
շինարարություն, ճարտարագիտություն,
օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի
վերլուծություն և կառավարում |
|
3
|
Կադրային, ֆինանսատնտեսական և նյութա-տեխնիկական համակարգի աշխատողներ
|
իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և
քաղաքացիական շինարարություն |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» մարտի 2005թ.
թիվ 152 որոշման |
ՑԱՆԿ
դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պատականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների
Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ
Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում
Թմրամոլություն, թունամոլություն /այդ թվում` ալկոհոլամոլություն/` անձի դեգրադացիայի երևույթներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |