| Համարը |
N 336-Ն |
Տեսակը |
Հիմնական |
| Տիպը |
Որոշում |
Կարգավիճակը |
Գործում է |
| Սկզբնաղբյուրը |
ԱՀՊՏ 2020.08.25/21(412) |
Ընդունման վայրը |
Ստեփանակերտ |
| Ընդունող մարմինը |
ԱՀ կառավարություն |
Ընդունման ամսաթիվը |
13.08.2020 |
| Ստորագրող մարմինը |
ԱՀ Նախագահ |
Ստորագրման ամսաթիվը |
13.08.2020 |
| Վավերացնող մարմինը |
|
Վավերացման ամսաթիվը |
|
| Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
04.09.2020 |
Ուժը կորցնելու ամսաթիվը |
|
|
|
Կապեր այլ փաստաթղթերի հետ
|
Փոփոխողներ և ինկորպորացիաներ
Կատարել է փոփոխություններ հետևյալ փաստաթղթերում` |
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան` |
|
| | |
|
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
| |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
13 օգոստոսի 2020թ. |
N 336-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 168 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի N 336-Ն որոշման |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաի Հանրապետության
կառավարության 2004 թվականի ապրիլի
27-ի N 168 որոշման |
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
|
|
Հ/Հ |
Պաշտոնի
անվանումը |
Ոստիկանությունում ծառայության
անցնելու համար առանձին
մասնագիտությունները |
Առավելա-
գույն տա-
րիքային
սահմանա-
փակումը |
|
1. |
Իրավաբանական
ծառայության պաշտոններ |
Իրավագիտություն |
40 |
|
2. |
Ֆինանսական
ծառայության
պաշտոններ |
Տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ,
հաշվապահական հաշվառում և հարկում,
շուկայագիտություն (մարքեթինգ),
իրավագիտություն, ագրոէկոնոմիկա, ագրոբիզնես,
մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա |
40 |
|
3. |
Տնտեսական
ծառայության
պաշտոններ |
Տնտեսագիտություն, կառավարում,
շուկայագիտություն (մարքեթինգ),
մեքենագիտություն, ճարտարապետություն,
շինարարություն, տրանսպորտային համակարգեր,
իրավագիտություն, տրանսպորտային
մեքենաշինություն, քաղաքային տնտեսություն,
դիզայն, կենսագործունեության անվտանգություն,
էներգետիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա,
ավտոմատացում, տեքստիլ և թեթև
արդյունաբերության նյութերի և արտադրանքների
տեխնոլոգիա |
40 |
|
4. |
Ինֆորմացիոն և
համակարգչային
համակարգեր կիրառող,
ծրագրային ապահովում և
տեխնիկական սպասարկում
իրականացնող,
օպերատիվ-տեղեկա-
տվական վերլուծության
ծառայության պաշտոններ |
Մաթեմատիկա, տեղեկատվական
տեխնոլոգիաներ, տեղեկատվական
անվտանգություն, ինֆորմատիկա
(համակարգչային գիտություն), էլեկտրոնիկա,
ռադիոֆիզիկա, տեղեկատվական համակարգեր,
ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա,
ռադիոտեխնիկա և կապ, ավտոմատացում,
արխիվավարություն, վիճակագրություն, ծրագրային
ճարտարագիտություն, համակարգչային
ճարտարագիտություն, իրավագիտություն |
40 |
|
5. |
Փորձաքրեագիտական
ծառայության պաշտոններ |
Իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա,
տնտեսագիտություն, կառավարում,
հաշվապահական հաշվառում և հարկում,
կենսաբանություն, քիմիական տեխնոլոգիա,
ֆարմացիա, պարենամթերքի տեխնոլոգիա,
անասնաբուժություն, ինֆորմատիկա
(համակարգչային գիտություն), մաթեմատիկա,
տեղեկատվական տեխնոլոգիաներ,
տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնիկա,
ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա
(համակարգչային գիտություն), տրանսպորտային
մեքենաշինություն և նյութերի մշակում,
տրանսպորտային համակարգեր,
գյուղատնտեսական արտադրության
մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ,
փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և
գրականություն, լեզվաբանություն,
մեքենագիտություն, կերպարվեստ,
մշակութաբանություն, արվեստի տեսություն և
պատմություն, ֆինանսներ, շուկայագիտություն
(մարքեթինգ), շինարարություն, կենսաֆիզիկա,
կենսաքիմիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության
նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
40 |
|
6. |
Կապի և
տեղեկատվական
տեխնոլոգիաների
ծառայության
պաշտոններ |
Ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա
(համակարգչային գիտություն), էլեկտրատեխնիկա,
էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական
անվտանգություն, տեղեկատվական համակարգեր,
մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ,
ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա,
ավտոմատացում, կառավարում,
իրավագիտություն, ծրագրային
ճարտարագիտություն, համակարգչային
ճարտարագիտություն, մեխանիկա |
40 |
|
7. |
Հասարակայնության հետ
կապի և լրատվական
ծառայության
պաշտոններ |
Իրավագիտություն, լրագրություն,
հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և
գրականություն, կինոարվեստ, տեղեկատվական
տեխնոլոգիաներ, լեզվաբանություն,
տեղեկատվական անվտանգություն, դիզայն,
էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ,
տեսալսողական արվեստ, մեդիաարվեստ,
արվեստի տեսություն և պատմություն,
սոցիոլոգիա, քաղաքագիտություն,
վիճակագրություն |
40 |
|
8. |
Բժշկական ծառայության
պաշտոններ |
Բուժական գործ, բուժական գործ զինված ուժերում,
ստոմատոլոգիա, կենսաքիմիա, հանրային
առողջություն և առողջապահություն, ֆարմացիա,
հոգեբանություն |
40 | |
»: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ | | | |