ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ.
թիվ 168 որոշման |
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ պահանջող առանձին մասնագիտություններն են՝
|
NN |
Մասնագիտությունը |
Առավելագույն տարիքային սահմանափակումը |
|
1. |
Բուժական գործ (ոստիկանության բժշկական
հաստատության ղեկավար և ղեկավարի
տեղակալ, ոստիկանության բժշկական
հաստատության բաժանմունքի պետ,
ոստիկանության բժշկական հաստատության
ոստիկանության բժշկական հանձնաժողովի
նախագահի տեղակալ) |
մինչև 42 տարեկան |
|
2. |
Կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա,
համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա
(ոստիկանության տեղեկատվական կենտրոնի
ծրագրավորման և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների
բաժնի պետ, ինժեներ-ծրագրավորող,
ինժեներ–սիստեմատեխնիկ) |
մինչև 42 տարեկան |
|
3. |
Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և
շահագործում, տրանսպորտում փոխադրումների
կազմակերպում և կառավարում (ոստիկանության
փորձաքրեագիտական ծառայության ավտոտեխնիկական հետազոտությունների փորձագետ) |
մինչև 42 տարեկան |
|
4. |
Ապրանքագիտություն և ապրանքների որակի
փորձագիտություն, տնտեսագիտություն, քիմիա
(ոստիկանության փորձաքրեագիտական և
տեխնոլոգիական հետազոտությունների
փորձագետ) |
մինչև 42 տարեկան |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |