Համարը 
N 168
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"27" ապրիլի 2004թ.

N 168

 ք.Ստեփանակերտ

 

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաի Հանրապետության

կառավարության 2004 թվականի ապրիլի

27-ի N 168 որոշման

 

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ

ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հ/Հ

Պաշտոնի

անվանումը

Ոստիկանությունում ծառայության

անցնելու համար առանձին

մասնագիտությունները

Առավելա-

գույն տա-

րիքային

սահմանա-

փակումը

1.

Իրավաբանական

ծառայության պաշտոններ

Իրավագիտություն

40

2.

Ֆինանսական

ծառայության

պաշտոններ

Տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ,

հաշվապահական հաշվառում և հարկում,

շուկայագիտություն (մարքեթինգ),

իրավագիտություն, ագրոէկոնոմիկա, ագրոբիզնես,

մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա

40

3.

Տնտեսական

ծառայության

պաշտոններ

Տնտեսագիտություն, կառավարում,

շուկայագիտություն (մարքեթինգ),

մեքենագիտություն, ճարտարապետություն,

շինարարություն, տրանսպորտային համակարգեր,

իրավագիտություն, տրանսպորտային

մեքենաշինություն, քաղաքային տնտեսություն,

դիզայն, կենսագործունեության անվտանգություն,

էներգետիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա,

ավտոմատացում, տեքստիլ և թեթև

արդյունաբերության նյութերի և արտադրանքների

տեխնոլոգիա

40

4.

Ինֆորմացիոն և

համակարգչային

համակարգեր կիրառող,

ծրագրային ապահովում և

տեխնիկական սպասարկում

իրականացնող,

օպերատիվ-տեղեկա-

տվական վերլուծության

ծառայության պաշտոններ

Մաթեմատիկա, տեղեկատվական

տեխնոլոգիաներ, տեղեկատվական

անվտանգություն, ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն), էլեկտրոնիկա,

ռադիոֆիզիկա, տեղեկատվական համակարգեր,

ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա,

ռադիոտեխնիկա և կապ, ավտոմատացում,

արխիվավարություն, վիճակագրություն, ծրագրային

ճարտարագիտություն, համակարգչային

ճարտարագիտություն, իրավագիտություն

40

5.

Փորձաքրեագիտական

ծառայության պաշտոններ

Իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա,

տնտեսագիտություն, կառավարում,

հաշվապահական հաշվառում և հարկում,

կենսաբանություն, քիմիական տեխնոլոգիա,

ֆարմացիա, պարենամթերքի տեխնոլոգիա,

անասնաբուժություն, ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն), մաթեմատիկա,

տեղեկատվական տեխնոլոգիաներ,

տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնիկա,

ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն), տրանսպորտային

մեքենաշինություն և նյութերի մշակում,

տրանսպորտային համակարգեր,

գյուղատնտեսական արտադրության

մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ,

փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և

գրականություն, լեզվաբանություն,

մեքենագիտություն, կերպարվեստ,

մշակութաբանություն, արվեստի տեսություն և

պատմություն, ֆինանսներ, շուկայագիտություն

(մարքեթինգ), շինարարություն, կենսաֆիզիկա,

կենսաքիմիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության

նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

40

6.

Կապի և

տեղեկատվական

տեխնոլոգիաների

ծառայության

պաշտոններ

Ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն), էլեկտրատեխնիկա,

էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական

անվտանգություն, տեղեկատվական համակարգեր,

մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա,

ավտոմատացում, կառավարում,

իրավագիտություն, ծրագրային

ճարտարագիտություն, համակարգչային

ճարտարագիտություն, մեխանիկա

40

7.

Հասարակայնության հետ

կապի և լրատվական

ծառայության

պաշտոններ

Իրավագիտություն, լրագրություն,

հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և

գրականություն, կինոարվեստ, տեղեկատվական

տեխնոլոգիաներ, լեզվաբանություն,

տեղեկատվական անվտանգություն, դիզայն,

էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ,

տեսալսողական արվեստ, մեդիաարվեստ,

արվեստի տեսություն և պատմություն,

սոցիոլոգիա, քաղաքագիտություն,

վիճակագրություն

40

8.

Բժշկական ծառայության

պաշտոններ

Բուժական գործ, բուժական գործ զինված ուժերում,

ստոմատոլոգիա, կենսաքիմիա, հանրային

առողջություն և առողջապահություն, ֆարմացիա,

հոգեբանություն

40

(Հավելվածը խմբ. 13.08.20 N 336-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ