Համարը 
N 456-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.11.30/25(416)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2020թ.

N 456-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 354 որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 456-Ն որոշման

 

«Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

նոյեմբերի 28-ի N 354 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ

ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

1. Արցախի Հանրապետության պետական նախարար

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար

4. Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

5. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար

6. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

7. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար

8. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար

9. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար

10. Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար

11. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար

12. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար

13. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար

14. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն

15. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

16. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ

17. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

18. Արցախի Հանրապետության Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ

19. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

20. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ

21. Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ

22. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

23. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ

24. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ

25. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

26. Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

27. Ստեփանակերտի քաղաքապետ

28. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ