Համարը 
N 354
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 354

ք.Ստեփանակերտ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

թիվ 354 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց

 

1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ

 

2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

 

3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարար

 

4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 

5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

7.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար

 

8.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարար

  

9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարար

 

10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար

 

11.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

   

12.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետ

      

13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետ

    

14.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետ

  

15.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

           

16.

ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ

   

17.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ

  

18.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ

 

19.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ

 

20.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ

   

21.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ

 

22

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ

 

23.

Ստեփանակերտի քաղաքապետ

 

24.

Շրջանների վարչակազմերի ղեկավարներ