ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 354 որոշման 1-ին կետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2023 թվականի
հուլիսի 7-ի N 561-Ն որոշման |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 28-ի N 354 որոշման |
ՑԱՆԿ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ
ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
1. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
2. Արցախի Հանրապետության պետական նախարար
3. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ
5. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետ
6. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ
7. Արցախի Հանրապետության նախարարներ
8. Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ
9. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար
10. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
11. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ
12. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ
13. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
14. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
15. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
16. Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
17. Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայութան նախագահ
18. Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի պետ
19. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանության պետ
20. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
21. Արցախի Հանրապետության պետական նախարարի կառավարման ոլորտում գործող մարմինների ղեկավարներ
22. Ստեփանակերտի քաղաքապետ
23. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2023 թվական: