Համարը 
N 354
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 354

ք.Ստեփանակերտ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու

լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար

անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

նոյեմբերի 28-ի N 354 որոշման

 

ՑԱՆԿ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ

ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

1. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

2. Արցախի Հանրապետության պետական նախարար

3. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ

5. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետ

6. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ

7. Արցախի Հանրապետության նախարարներ

8. Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ

9. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

10. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

11. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ

12. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ

13. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

14. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

15. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

16. Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

17. Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայութան նախագահ

18. Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի պետ

19. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանության պետ

20. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

21. Արցախի Հանրապետության պետական նախարարի կառավարման ոլորտում գործող մարմինների ղեկավարներ

22. Ստեփանակերտի քաղաքապետ

23. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ

(ցանկը խմբ. 27.08.2015 N 552-Ն, խմբ. 26.03.2018 N 176-Ն, լրաց. 18.09.2019 N 771-Ն, խմբ. 18.09.20 N 456-Ն, 07.07.23 N 561-Ն)