ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 354 |
ք.Ստեփանակերտ
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի 28-ի
թիվ 354 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
1. Արցախի Հանրապետության պետական նախարար
2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար
3. Արցախի Հանրապետության արդարադատության նախարար
4. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
5. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար
6. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
7. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
8. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
9. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար
10. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար
11. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար
12. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար
13. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար
14. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
15. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
16. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ
18. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ
19. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ
20. Ստեփանակերտի քաղաքապետ
21. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ
(ցանկը խմբ. 27.08.2015 N 552-Ն, խմբ. 26.03.2018 N 176-Ն)