Համարը 
N 354
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 354

ք.Ստեփանակերտ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

նոյեմբերի 28-ի N 354 որոշմամբ

      

 

ՑԱՆԿ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

1. Արցախի Հանրապետության պետական նախարար

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար

4. Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

5. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար

6. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

7. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար

8. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար

9. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար

10. Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար

11. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար

12. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար

13. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար

14. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն

15. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

16. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ

17. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

18. Արցախի Հանրապետության Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ

19. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

20. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ

21. Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ

22. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

23. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ

24. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ

25. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

26. Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

27. Ստեփանակերտի քաղաքապետ

28. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ

(ցանկը խմբ. 27.08.2015 N 552-Ն, խմբ. 26.03.2018 N 176-Ն, լրաց. 18.09.2019 N 771-Ն, խմբ. 18.09.20 N 456-Ն)