Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 4-ին

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով» բառերը փոխարինել «ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը

(ՀՀ դրամ)

2021 թվականի հունվարի

1-ից

2022 թվականի հունվարի

1-ից

2023 թվականի հունվարի

1-ից

», 

 

բ. երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«  

2204

խաղողի գինի

1 լիտր

150

 

»,

 

գ. յոթերորդ տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

«

2402

(բացառությամբ

2402 10 00011

2402 90 00011

2402 10 00012

2402 90 00012)

ծխախոտի

արտադրանք

ներքին արտադրանքի

1000 հատի համար

ապրանքների

ներմուծման դեպքում`

1000 հատի համար

9 410

11 070

10 820

12 730

12 445

14 640

2402 10 00011

2402 90 00011

սիգար

1000 հատ

623 150

641 300

659 450

2402 10 00012

2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16 995

17 490

17 985

 
 

»,

 

դ. յոթերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«  

2403

(բացառությամբ

2403 99 90 090)

ծխախոտի արդյունա-

բերական փոխարինիչներ

1 կիլո-

գրամ

1 545

1 590

1 635

 »,

 

ե. յոթերորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«   

2403 99 90 090

ծխախոտի

արտադրանք

ներքին արտադրանքի

1000 հատի համար

ապրանքների ներմուծման

դեպքում` 1000 հատի համար

1 955

 

2 300

2 295

 

2 700

2 635

 

3 100

», 

 

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասում «և չշշալցված կոնյակի սպիրտի» բառերը փոխարինել «, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների» բառերով, «3000» թիվը՝ «5 500» թվով, իսկ «3500» թիվը՝ «6000» թվով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 500 ՀՀ դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6 000 ՀՀ դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9 000 ՀՀ դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «2203,» թիվը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն