ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
մայիսի 21-ին
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման, վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 2. |
Ակցիզային հարկը |
Ակցիզային հարկը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Արցախի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 3. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները և հարկ վճարողները |
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, քսայուղը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
2. Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
3. Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
4. Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-66-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-43-Ն, լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն, փոփ. 04.02.21 ՀՕ-8-Ն)
|
Հոդված 4. |
Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը և հարկման բազան |
1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում՝
ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Արցախի Հանրապետություն.
բ) Արցախի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ՝ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում՝ անհատույց):
Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ՝ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):
Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:
2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը (ծավալը)՝ արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:
3. Ապրանքի մատակարարման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում, եթե տվյալ ապրանքի մասով կիրառվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, ապա ակցիզային հարկով հարկման բազա է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկման բազա ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման բազա ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը: Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ակցիզային հարկով հարկվող օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքի իրական արժեքից (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
(4-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, փոփ. 16.12.2010 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 5. |
Ակցիզային հարկի դրույքաչափերը |
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով՝
|
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը
|
Հարկման բազայի
միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ) |
|
2021
թվականի հունվարի
1-ից |
2022 թվականի հունվարի 1-ից |
2023 թվականի հունվարի 1-ից |
|
2203 |
գարեջուր |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
70
105 |
|
2204 |
խաղողի գինի |
1 լիտր |
150 |
|
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
500
600 |
|
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
180
200 |
|
2207 |
էթիլային սպիրտ |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600
700 |
|
2208 |
սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիների |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 250 դրամ
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 600 դրամ |
|
ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ |
մաքսային արժեք |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 500 դրամ |
|
2402
(բացառությամբ
2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012) |
ծխախոտի
արտադրանք |
ներքին արտադրանքի 1000 հատի համար ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար |
9 410
11 070 |
10 820
12 730 |
12 445
14 640 |
|
2402 10 00011
2402 90 00011 |
սիգար |
1000 հատ |
623 150 |
641 300 |
659 450 |
|
2402 10 00012
2402 90 00012 |
սիգարելա |
1000 հատ |
16 995 |
17 490 |
17 985 |
|
2403
(բացառությամբ
2403 99 90 090) |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1 545 |
1 590 |
1 635 |
|
2403 99 90 090 |
ծխախոտի
արտադրանք |
ներքին արտադրանքի
1000 հատի համար
ապրանքների ներմուծման
դեպքում` 1000 հատի համար |
1 955
2 300 |
2 295
2 700 |
2 635
3 100 |
|
2709 |
հում նավթ և նավթամթերք |
1 տոննա |
27000 |
|
2710 12 |
բենզին |
1 տոննա |
40 000 դրամ |
|
2710 (բացառությամբ 2710 12,
2710 19 710 - 2710 19 980) |
դիզելային վառելիք |
1 տոննա |
13 000 ՀՀ դրամ |
|
2710 19 710 - 2710 19 980, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 |
քսայուղ |
մաքսային
արժեք |
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ |
|
2711 (բացառությամբ 2711 11-ի և
2711 21-ի) |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1000 |
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության`40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:
3. (մասն ուժը կորցրել է 04.02.21 ՀՕ-8-Ն)
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
5. Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Արցախի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 5 500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 6000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Արցախի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 6000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
5.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`
1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.
2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 500 ՀՀ դրամից.
3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6 000 ՀՀ դրամից.
4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9 000 ՀՀ դրամից.
5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:
6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 135000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 135000 Հայաստանի Հանրապետության դրամի:
(5-րդ հոդվածը խմբ. 28.12.2005 ՀՕ-247, լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-66-Ն, 21.12.2017 ՀՕ-59-Ն, 04.02.21 ՀՕ-8-Ն)
|
Հոդված 6. |
Ակցիզային հարկի արտոնությունները |
1. Ակցիզային հարկով չեն հարկվում՝
ա) Արցախի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.
բ) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Արցախի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
ե)(կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-66-Ն)
զ) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-297, փոփ. 16.12.2010 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 7. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը |
1. Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Արցախի Հանրապետություն ներմուծվող և Արցախի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Արցախի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:
Արցախի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Արցախի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են՝
1) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.
2) ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.
4) արտադրողների (ներառյալ՝ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:
12. Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշների քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ արտադրական հզորություններին համապատասխան:
13. Արցախի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշների:
14. Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է Արցախի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափեր:
2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների վերադարձը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:
4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝
ա) ակցիզային դրոշմանիշները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
5. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից:
(7-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, լրաց. 24.12.2008 ՀՕ-82-Ն, փոփ. 24.06.2009 ՀՕ-40-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն, 04.02.21 ՀՕ-8-Ն)
|
Հոդված 71. |
«Ակցիզային պահեստ» ռեժիմը |
(71-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-43-Ն)
|
Հոդված 72. |
Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողման և հսկողության իրականացման կարգը |
(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-43-Ն)
|
Հոդված 8. |
Ակցիզային հարկի վճարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Արցախի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Արցախի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
2. Արցախի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:
Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:
4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:
5. Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Արցախի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Արցախի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը՝
ա) այդ հումքից պատրաստված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
6. Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Արցախի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Արցախի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի՝ այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Արցախի Հանրապետությունում ձեռք բերված կամ Արցախի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով և 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:
7. Որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշների վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշները հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը:
Վնասված ակցիզային դրոշմանիշները սահմանված կարգով հարկային մարմիններ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:
Ակցիզային դրոշմանիշների յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:
(8-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, 28.12.2005 ՀՕ-247, լրաց., փոփ. 12.12.2007 ՀՕ-92, խմբ. 17.02.2010 ՀՕ-11-Ն, լրաց., խմբ. 16.12.2010 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ. 26.12.2012 ՀՕ-43-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-65-Ն, 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 9. |
Ակցիզային հարկի վերադարձման կարգը |
1. Պետական գրանցում (հաշվառում) ստացած անձանց կողմից Արցախի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից համապատասխան հարկային մարմին են ներկայացվում՝
ա) Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով:
2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին՝
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր եռամսյակի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից Արցախի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
(9-րդ հոդվածը փոփ. 28.12.2005 ՀՕ-247, 17.02.2010 ՀՕ-11-Ն, 16.12.2010 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 26.12.2012 ՀՕ-43-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 10. |
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:
3. (մասն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-59-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-43-Ն)
5. Ակցիզային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված կամ որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով.
2) գերազանցում է 50000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:
(10-րդ հոդվածը լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-43-Ն, խմբ. 23.12.2015 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 11. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:
(11-րդ հոդվածը լրաց. 28.12.2005 ՀՕ-247, փոփ. 21.12.2017 ՀՕ-59-Ն)
|
Հոդված 12. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի օգոստոսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 հուլիսի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-52 |
|