ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
մայիսի 21-ին
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման, վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
|
Հոդված 2. |
Ակցիզային հարկը |
Ակցիզային հարկը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
|
Հոդված 3. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները և հարկ վճարողները |
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
|
Հոդված 4. |
Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը և հարկման բազան |
1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում՝
ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ՝ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում՝ անհատույց):
Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ՝ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):
Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:
2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)՝ արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:
(4-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126)
|
Հոդված 5. |
Ակցիզային հարկի դրույքաչափերը |
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով՝
|
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
|
2203 |
Գարեջուր |
1 լիտր |
70 |
|
2204 |
Խաղողի և այլ գինիներ, գինենյութ
|
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ |
|
2205 |
Վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
1 լիտր |
500 |
|
2206 |
Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
1 լիտր |
180 |
|
2207 |
Էթիլային սպիրտ |
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600 |
|
2208 |
Սպիրտային խմիչքներ |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 250 դրամ |
|
2403 |
Ծխախոտի արդյունաբե րական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1500 |
|
2709 |
Հում նավթ և նավթամթերքներ |
1 տոննա |
27000 |
|
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21)
|
Նավթային գազեր և գազանման այլ ածխաջրա- ծիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1000 |
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության`40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:
3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
(5-րդ հոդվածը խմբ. 28.12.2005 ՀՕ-247, լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 6. |
Ակցիզային հարկի արտոնությունները |
1. Ակցիզային հարկով չեն հարկվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.
բ) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա ակցիզային հարկ վճարող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 և 2208 ծածկագրերին դասվող գինենյութի և կոնյակի սպիրտի որպես հումք օտարումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-297)
|
Հոդված 7. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.
2) ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.
4) արտադրողների (ներառյալ՝ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:
12. Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշների քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ արտադրական հզորություններին համապատասխան:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշների:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափեր:
2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:
4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝
ա) ակցիզային դրոշմանիշները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից:
(7-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, 24.12.2008 ՀՕ-82-Ն, փոփ. 24.06.2009 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 71. |
«Ակցիզային պահեստ» ռեժիմը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:
2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչև այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման և գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:
3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի վրա, որն ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների պահպանման, առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կազմակերպման համար նախատեսված տարածքները:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից մինչև գնորդին ապրանքի առաքումը, տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:
4. Որևէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում «ակցիզային պահեստ» ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից ապրանքները գնորդներին առաքելու, տրամադրելու կամ տեղափոխելու (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) պահը:
5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ կամ նրա բացակայության պայմաններում, եթե սույն մասով այլ բան նախատեսված չէ:
«Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել միայն հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ, եթե հարկ վճարողը հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողին չի ներկայացրել սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված աշխատանքային ռեժիմը:
6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված ապրանքների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը, առաքմանը, տրամադրմանը, տեղափոխմանը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կամ վաճառքի համար նախապատրաստմանը:
7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի և արտադրողի կամ ներմուծողի միջև համաձայնությամբ:
(71-րդ հոդվածը լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 72. |
Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողման և հսկողության իրականացման կարգը |
1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների, ինչպես նաև մինչև դրոշմավորումը ստացված ակցիզային դրոշմանիշների քանակությունները և դրանց շարժը գրանցվում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի մատյաններում: «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և շարժի մատյանի (այսուհետ` մատյան) էջերը համարակալվում, կազմվում և կնքվում են հարկային մարմնի կողմից: Մատյանը հարկային մարմնի կողմից կնքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին մատյանների առկայությունը պարտադիր է ակցիզային պահեստի որևէ ձևով առանձնացված փակ տարածք հանդիսացող տեղամասերում (բացառությամբ այն տեղամասի, որտեղից իրականացվում է ապրանքների առաքումը): Մատյանի ձևը, դրա լրացման և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների առաքման, տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ակցիզային պահեստից ապրանքների առաքումն իրականացվում է միայն հարկային հաշվի դուրսգրմամբ:
Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերով:
Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը տրամադրում է հարկային մարմինը, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը:
4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում հսկողություն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի նշանակած` «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը (այսուհետ` հարկային ծառայող), որն օգտվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքների այն մասից, որոնք չեն հակասում սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հսկողության, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված մատյանների վարման և փաստաթղթերի դուրսգրման նկատմամբ հսկողության իրականացմանը:
Հարկային ծառայողը կարող է անարգել մուտք գործել ակցիզային պահեստի ցանկացած տեղամաս, ներկա գտնվել ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) համար նախապատրաստման և բացթողման գործընթացներին:
5. Հարկ վճարողը պարտավոր է հարկային ծառայողին գրավոր տեղեկացնել իր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` դրանում ներառելով նաև տեղեկություններ ակցիզային պահեստից ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) նախապատրաստման, դրանց ժամանակի և վայրի (տեղամասի) մասին:
6. Ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված, տրամադրված կամ տեղափոխված (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), եթե առաքվել, տրամադրվել կամ տեղափոխվել է`
1) ոչ ակցիզային պահեստի տարածքից.
2) ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում, տրամադրում կամ տեղափոխում (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել:
(72-րդ հոդվածը լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 8. |
Ակցիզային հարկի վճարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան հարկային մարմին են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:
Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:
4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը՝
ա) այդ հումքից պատրաստված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի՝ այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով և 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:
7. Որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշների վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշները հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:
Վնասված ակցիզային դրոշմանիշները սահմանված կարգով հարկային մարմիններ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:
Ակցիզային դրոշմանիշների յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:
(8-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, 28.12.2005 ՀՕ-247, լրաց., փոփ. 12.12.2007 ՀՕ-92, խմբ. 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 9. |
Ակցիզային հարկի վերադարձման կարգը |
1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից համապատասխան հարկային մարմին են ներկայացվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` օրենքով հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով:
2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին՝
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
(9-րդ հոդվածը փոփ. 28.12.2005 ՀՕ-247, 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 10. |
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողությունը պարտադիր լինելու դեպքում օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման, հարկ վճարողի մոտ նշանակված հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով` այդ ապրանքների առաքման, տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) դեպքերում ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տուգանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջանառության (տեղափոխման կամ ակցիզային պահեստի տարածքից դուրս պահպանման դեպքում` իրացման սովորաբար կիրառվող գներով հաշվարկվող արժեքի) 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ ապրանքների մասով վերջնական հարկային պարտավորություն:
Սույն մասում նշված պատասխանատվությունը կիրառվում է խախտման փաստն օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու դեպքում:
(10-րդ հոդվածը լրաց. 17.02.2010 ՀՕ-11-Ն)
|
Հոդված 11. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(11-րդ հոդվածը լրաց. 28.12.2005 ՀՕ-247)
|
Հոդված 12. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի օգոստոսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 հուլիսի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-52 |
|