ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" հունվարի 2006թ. |
N 27 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 25-ի թիվ 151 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 25-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 151 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա/ որոշման վերնագրում, որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգի վերնագրում «կուտակած» բառից հետո լրացնել «, հարկեր վճարած» բառերը,
բ/ որոշմամբ հաստատված կարգի.
1-ին կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը» բառերը.
2-րդ կետում`
«ա» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N1 ձև)» բառերով,
«ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը «(N 2 ձև)»,
«բ» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 3 ձև)»,
«գ» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 4 ձև)»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետ.
«դ/ մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով «(N 5 ձև)» :»,
3-րդ կետում `
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկերը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների և վճարված հարկերի գումարների նվազման:»,
երկրորդ նախադասությունը «պարտավորության մեծությունը» բառերից լրացնել հետո «, վճարված հարկերի մեծությունը» բառերով,
4-րդ կետում «պարտավորություններ կուտակած» բառերից հետո լրացնել «, հարկեր վճարած» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. փետրվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Ց Ա Ն Կ
200_ թվականի հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վնասի մեծությունը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200_ թվականի հաշվետու տարվա արդյունքներով` կատարված ներդրումների հետևանքով մեկ մլն. դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վնասի մեծությունը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200_ թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Ապառքը (հազ.
դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200____ թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Ապահովադրի
անվանումը |
Ապահովադրի
գտնվելու վայրը |
Պարտադիր
սոցիալական
ապահովագրության
վճարների գծով
պարտավորությունները
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
մեկ մլն. դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունների
|
NN ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու վայրը |
Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ԼՂՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) |
|
ընդա-մենը |
այդ թվում` |
|
ուղղակի հարկեր (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ) |
անուղղակի հարկեր (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկ) |
հաստա-տագրված
վճարներ |
այլ հարկեր և պարտա-դիր վճարներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
«Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:
Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն: