ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 151 |
ք.Ստեփանակերտ
Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 82, լրաց. 24.01.2006 N 27)
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը (կցվում է):
(լրաց., փոփ. 28.02.2005 N 82, լրաց. 24.01.2006 N 27)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 82, լրաց. 24.01.2006 N 27)
1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակումը:
(1-ին կետը խմբ. 28.02.2005 N 82, փոփ. 24.01.2006 N 27)
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N1 ձև).
Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև).
բ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների մասին տվյալները (N 3 ձև).
գ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն. դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների մասին տվյալները (N 4 ձև).
դ) մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 5 ձև):
(2-րդ կետը լրաց. 28.02.2005 N 82, լրաց. 24.01.2006 N 27)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկերը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների և վճարված հարկերի գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի (ապահովադրի) անվանումը, հաշվառման համարը (ապահովադրի կոդը), գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և կուտակած ապառքի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության մեծությունը, վճարված հարկերի մեծությունը (հազար դրամներով):
(3-րդ կետը լրաց., փոփ. 28.02.2005 N 82, խմբ., լրաց. 24.01.2006 N 27)
4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:
(4-րդ կետը լրաց. 28.02.2005 N 82, լրաց. 24.01.2006 N 27)
Ց Ա Ն Կ
200_ թվականի հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վնասի մեծությունը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
(Ձև N 1 լրաց. 24.01.2006 N 27)
Ց Ա Ն Կ
200_ թվականի հաշվետու տարվա արդյունքներով` կատարված ներդրումների հետևանքով մեկ մլն. դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վնասի մեծությունը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
(Ձև N 2 լրաց. 24.01.2006 N 27)
Ց Ա Ն Կ
200_ թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Ապառքը (հազ.
դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
(Ձև N 3 լրաց. 24.01.2006 N 27)
Ց Ա Ն Կ
200____ թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Ապահովադրի
անվանումը |
Ապահովադրի
գտնվելու վայրը |
Պարտադիր
սոցիալական
ապահովագրության
վճարների գծով
պարտավորությունները
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
(Ձև N 4 լրաց. 24.01.2006 N 27)
Ց Ա Ն Կ
մեկ մլն. դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունների
|
NN ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու վայրը |
Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ԼՂՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) |
|
ընդա-մենը |
այդ թվում` |
|
ուղղակի հարկեր (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ) |
անուղղակի հարկեր (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկ) |
հաստա-տագրված
վճարներ |
այլ հարկեր և պարտա-դիր վճարներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
(Ձև N 5 լրաց. 24.01.2006 N 27)
«Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:
Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն: