ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 82 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 25-ի թիվ 151 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 25-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, որոշման մեջ, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում և 3-րդ կետում «ապառքներ» բառից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ» բառերը, իսկ «հարկ վճարողների» բառերից հետո ավելացնել «(ապահովադիրների)» բառը.
2) որոշման մեջ «հոդվածին» բառը փոխարինել «և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին» բառերը.
3) որոշմամբ հաստատված կարգում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակումը:».
բ) 2-րդ կետում ավելացնել նոր գ) ենթակետ.
«գ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն. դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների մասին տվյալները:»:
գ) 3-րդ կետի`
- առաջին նախադասությունում «հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով, իսկ «ապառքների» բառից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների» բառերը,
- երկրորդ նախադասությունում «հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «(ապահովադրի)» բառը, «համարը» բառից հետո` «(ապահովադրի կոդը), իսկ «ապառքի» բառից հետո` «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության» բառերը.
դ) ավելացնել նոր 4-րդ կետ.
«4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:»: