ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 151 |
ք.Ստեփանակերտ
Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 82)
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը (կցվում է):
(լրաց., փոփ. 28.02.2005 N 82)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. հունիսի 25-ի
թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 82)
1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակումը:
(1-ին կետը խմբ. 28.02.2005 N 82)
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.
բ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների մասին տվյալները.
գ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մեկ մլն. դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների մասին տվյալները:
(2-րդ կետը լրաց. 28.02.2005 N 82)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը` առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի (ապահովադրի) անվանումը, հաշվառման համարը (ապահովադրի կոդը), գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և կուտակած ապառքի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության մեծությունը (հազար դրամներով):
(3-րդ կետը լրաց., փոփ. 28.02.2005 N 82)
4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:
(4-րդ կետը լրաց. 28.02.2005 N 82)